Մայ Բրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայ Բրինգ
Ծնվել էօգոստոսի 29, 1880(1880-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[2][3]
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[1][3] (91 տարեկան)
Մահվան վայրKatarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][3]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Մատիսի ակադեմիա
Մասնագիտությունգրող և արվեստագետ
ՈւսուցիչԱնրի Մատիս[3]
ԱշակերտներLasse Öhman? և Thore Wahlgren?
ՀայրSven Casper Bring?[4][2]
ՄայրLydia Maria Bring?[2][3]
 Maj Bring Վիքիպահեստում

Մայ Բրինգ (շվեդ.՝ Maj Bring, իսկական անունը` Էբբա Մարիա Բրինգ (շվեդ.՝ Ebba Maria Bring, օգոստոսի 29, 1880(1880-08-29)[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[2][3] - դեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[1][3], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][3]), շվեդ նկարիչ, ով մոդեռնիզմի ոճով նկարել է դիմանկարներ ու բնապատկերներ։ Իր կյանքի վերջին շրջանում նա արմատապես փոխել է իր ոճը և աշխատել կոլաժի տեխնիկայով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբա Մարիա Բրինգը ծնվել է 1880 թվականին, Ուփսալայում։ Նրա հայրը, որը Ուփսալայի հաշտարար դատարանի դատավոր էր, լավ կրթված և երաժշտական ձիրքերով անձնավորություն էր։ Նրա դուստրը նույնպես սովորում էր երաժշտություն, և նրան դաշնամուր նվագել էր սովորեցնում Լոտտեն ֆոն Ֆեյլիտցենը։ Մարիան բազմիցս հյուրընկալվել է նրանց ընտանիքին և ընկերացել նրա դստեր` Աննա Կասպարսոնի հետ, ով հետագայում նույնպես հայտնի նկարիչ է դարձել[6]։

1900 թվականին Մեյ Բրինգը իր զարմիկի՝ Էլզայի հետ միասին ընդունվել է Վալանդի գեղարվեստի դպրոց (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա) Գյոտեբորգում[6]։ Նրա ուսուցիչն է եղել Կարլ Վիլհելմսոնը։ Աղջկան դուր է եկել ուսուցիչը, նրա դասավանդման եղանակը և դպրոցում տիրող մթնոլորտը, բայց արդեն 1902 թվականին նա ընդունվել է Ստոկհոլմի ավելի հեղինակավոր Թագավորական արվեստների ակադեմիա։ Այնուամենայնիվ, նա շուտով հիասթափվել է ակադեմիայում տիրող պահպանողականությունից. օրինակ՝ տղամարդիկ և կանայք սովորում էին առանձին, մինչդեռ Վալանդում կիրառվում էր համատեղ ուսուցումը։ 1905 թվականին Մեյ Բրինգը վերադառնում է Գյոտեբորգ՝ այստեղ ևս մեկ կիսամյակ սովորելու համար, այնուհետև ավարտում է դասընթացըն ակադեմիայում[6]։

1908 թվականին ուսումը շարունակելու համար Մայ Բրինգը մեկնել է Փարիզ։ 1910 թվականին նա մի քանի ամիս հաճախել է Անրի Մատիսի դպրոցը, որի հետ հետագայում բարեկամական հարաբերություններ է պահպանել[6]։

Նույն 1910 թվականին Մայ Բրինգը վերադարձել է Շվեդիա և Ստոկհոլմում բնակարան է վարձակալել, որն էլ դարձել է նրա արվեստանոցը։ Այստեղ աշխատելու էին գալիս նաև նրա ընկերները, այդ թվում նկարիչներ՝ Մոլլի Ֆաուստմանը և Էլլեն Տրոտցիգը, այդ ժամանակ Ստոկհոլմում բնակվող Կարլ Վիլհելմը նույնպես այցելում էր նրան և շարունակում խորհուրդներ տալ[6]։ 1913 թվականին նա, իր նկարիչ ընկերների հետ միասին, կազմակերպել է աշխատանքների համատեղ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են բնանկարներ և դիմանկարներ։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Ստոկհոլմում 1930 թվականին, որտեղ ցուցադրվել են մոտ 50 կտավներ և նկարներ։ Եղելեն թե՛ դրական, և թե՛ բացասական արձագանքներ, սակայն նկարիչը չափազանց ցավագին է ընդունել Կարլ Ապսլունդի բացասական ակնարկը Svenska Dagbladet թերթից։ Նրա հաջորդ անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել միայն 23 տարի անց։ Միաժամանակ, Մայ Բրինգը բացել է իր գեղարվեստի դպրոցը, որը ղեկավարել է 1930-1939 թվականներին, իսկ 1949 թվականին ընտրվել է Շվեդիայի նկարիչների ասոցիացիայի նախագահ և երկու տարի զբաղեցրել այդ պաշտոնը[6]։ Իր նկարիչ ընկերների թախանձագին խնդրանքներով և խորհուրդներով (մասնավորապես` Վերա Նիլսսոնի) Մայ Բրինգը 73 տարեկան հասակում մասնակցել է Ստոկհոլմում անցկացվող ցուցահանդեսին։ Նա վստահ էր, որ վերջին անգամ է ցուցադրում իր գործերը, բայց հաջորդ տարի նա մասնակցել է նաև Նորչյոպինգի ցուցահանդեսին[6]։

80 տարեկան հասակում Մեյ Բրինգը ամբողջովին փոխել է իր գեղարվեստական ոճը[6]։ Նրա մտերիմ ընկերուհի Աննա Կասպարսոնը, որը մահացել է 1961 թվականին, թողել է ուլունքների և փայլազարդերի հավաքածու, որոնք նա օգտագործում էր գործվածքներով իր սեփական գործերում։ Այդ նվերը նա ստացավ ամենահարմար պահին, Մայ Բրինգը տառապում էր տեսողության հետ կապված խնդիրների պատճառով և նրա համար դժվարացել էր նկարելը։ Այդ պատճառով էլ նա անցել է նոր տեխնիկայի՝ նկարներ էր ստեղծում գունավոր թղթի կտորներից և դրանց կողքին սոսնձված ուլունքներից։ Հավանաբար, նրա վրա ազդեցություն էին թողել Անրի Մատիսի կոլաժները, որոնք նա տեսնել էր 1950 թվականին նրան այցելելիս։ Իր որոշ կոլաժներում Մայ Բրինգը օգտագործում էր աստվածաշնչյան մոտիվներ։ 1960 թվականին նա նաև հրապարակեց իր հուշերը, որոնք լի էին հումորով և դրամատիզմով[6]։ 1969 թվականին Մայ Բրինգը ներկայացրեց իր նոր աշխատանքները Ստոկհոլմում անցկացվող ցուցահանդեսում։ Քննադատները հանձինս նրա տեսնում էին բնօրինակ և ինքնատիպ նկարչի, ինքը՝ Մայ Բրինգը, նույնպես ուրախ էր նոր ոճի ձեռք բերման համար, որում, իր իսկ խոսքով, գտավ իրեն։ Նրա վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Ստոկհոլմում` 1969 թվականին. նկարիչն այդ ժամանակ գրեթե 90 տարեկան էր[6]։

Մայ Բրինգը մահացել է Ստոկհոլմում, 1971 թվականին։ Թաղված է Ուփսալայի ընտանեկան գերեզմանատանը[6]։ Նրա գործերը գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Վալդեմարսուդե թանգարանում և Շվեդիայի գեղարվեստի այլ թանգարաններում[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lena Boëthius. «Ebba Maria (Maj) Bring». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Maj Bring». Svenska kyrkan (շվեդերեն).
  • «Работы художницы в Музее современного искусства». Moderna Museet (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայ Բրինգ» հոդվածին։