Մայք Սիֆերտ (մրցավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայք Սիֆերտ (անգլ.՝ Mike Siefert), 1990-ականների և 2000-ականների սկզբի կանադացի ֆուտբոլային մրցավար։ Եղել է ՖԻՖԱ-ի կողմից արտոնագրված կանադացի ամենաերիտասարդ մրցավարը (1990

Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1994 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Հոնդուրաս-Կոստա Ռիկա» (2-1), 1998 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Գվատեմալա-Միացյալ Նահանգներ» (2-2), 2002 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Գվատեմալա-Բարբադոս» (2-0) և «Հոնդուրաս-Տրինիդադ և Տոբագո» (0-1) հանդիպումներում։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 1 հանդիպում՝ 1991 թ. խաղարկության «Կոստա Ռիկա-Գվատեմալա» (2-0)։

Գլխավոր մրցավարի դեր է կատարել նաև 2004 թ․ ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի ընտրական փուլում, Միացյալ Նահանգների գավաթ (US Cup) կոչվող մրցաշարի 1992 թ․ խաղարկությունում և միջազգային ընկերական հանդիպումներում։

Ակումբային մրցաշարերում Մայք Սիֆերտի գործունեությունից առավել նշանակելի են 2003 թ․ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի 1/8-ում և 1/4-ում նրա վարած մեկական հանդիպումները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mike Siefert». World Referee. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  • «Mike Siefert». Վերցված է 2015-09-15publisher=footballzz.com-ին.
  • «Mike Siefert». footballdatabase.eu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  • «Mike Siefert». worldfootball.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.