Մայք Ալվարադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Ալվարադո
Ծնվել էհուլիսի 28, 1980(1980-07-28) (43 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, Կոլորադո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ

Մայք Ալվարադո (անգլ.՝ Mike Alvarado; հուլիսի 28, 1980(1980-07-28), Դենվեր, Կոլորադո), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսամիջին (մինչև 66,7 կգ) և առաջին կիսամիջին (մինչև 63,5 կգ) քաշային կարգի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Ալվարադոն ծնվել է Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Նրա զարմիկը եղել է «փետուր» քաշային կարգի (մինչև 47 կգ) բռնցքամարտիկ Ռիկի Լոպեզը։ Նրա կենսաբանական հայրը՝ Ռոն Ցիսներոսը, նույնպես զբաղվել է բռնցքամարտով։ Երբ Ալվարդոն փոքր է եղել, հայրը լքել է նրանց[2][3]։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական ռինգում Ալվարադոն ունեցել է 41 մարտ, որոնցից 36-ը ավարտվել է նրա հաղթանակով։

Դարձել է Կոլորադո նահանգի կրկնակի չեմպիոն։ 2001 թվականին պարտություն է կրել Անդրե Դիրելլայից։ 2003 թվականին մասնակցել է ԱՄՆ-ի բռնցքամարտի առաջնությանը։

Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարադոյի առաջնաելույթը պրոֆեսիոնալ ռինգում եղել է 2004 թվականի փետրվարին։ 2007 թվականին դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկ Կառլոս Մոլինային։

2008 թվականի մայիսի 9 վարկանշային մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի բռնցքամարտիկ Մայքլ Ռոսալեսին (20-1)։

2011 թվականի մայիսին նոկաուտի է ենթարկել գանացի բռնցքամարտիկ Ռեյա Նահային և նվաճել WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը։ 2011 թվականի հուլիսին նվաճել է IBF վարկածով Լատինական Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մեքսիկացի Գաբրիել Մարտինեսին։ Տիտղոսի առաջին պաշտպանության ժամանակ նոկաուտի է ենթարկել Բրիյեդիս Պրեյսկոտին։

2012 թվականի ապրիլի 14-ին միավորների առավելությամբ հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկ Մաուրիսիո Էրերուին։

2012 թվականի հոկտեմբերի 13-ին պրոֆեսիոնալ ռինգում կրել է իր առաջին պարտությունը։ Բրենդոն Ռիոսը նոկաուտի է ենթարկել նրան[4]։

2013 թվականի մարտի 30-ին ռևանշի ժամանակ Մայք Ալվարադոն միավորների առավելությամբ հաղթել է Բրենդոն Ռիոսին և նվաճել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[5]։

2013 թվականի հոկտեմբերի 19-ին կրել է իր երկրորդ պարտությունը։ Ռուս բռնցքամարտիկ Ռուսլան Պրովոդնիկովը տեխնիկական նոկաուտի է ենթարկել նրան։

Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Ամսաթիվ Հակառակորդ Մարտի վայր Մանրամասներ Լրացուցիչ տեղեկություններ
40-4 2018 թվական հոկտեմբերի 13 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբի Կենոն (16-13-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օկլահոմա Սիթի, ԱՄՆ TKO 2 (6), 0:41
39-4 2018 թվական հունիսի 30 Մեքսիկա Մարտին Անգել Մարտինես (18-14-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օկլահոմա Սիթի, ԱՄՆ RTD 9 (10), 3:00 Մարտինեսը չի կարողացել շարունակել մարտը վնասվածքի պատճառով։
38-4 2017 թվական օգոստոսի 19 Բրազիլիա Սիդնի Սիկեյրա (26-12-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինքոլն (Նեբրասկա), ԱՄՆ KO 4 (8), 1:28
37-4 2017 թվական մայիսի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մետյու Ստրոդ (24-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, ԱՄՆ TKO 2 (10), 2:40
36-4 2016 թվական հւլիսի 25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոս Տորես (15-4-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս, ԱՄՆ MD (8) Դատավորների հաշիվը՝78-74 77-75 76-76:
35-4 2016 թվական մարտի 19 Մեքսիկա Սաուլ Կորալ (19-6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, ԱՄՆ KO 3 (8), 1:25
34-4 2015 թվական հունվարի 24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրենդոն Ռիոս (32-2-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրումֆիլդ (Կոլորադո), ԱՄՆ RTD 3 (12) Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար։
34-3 2014 թվական մայիսի 17 Մեքսիկա Խուան Մանուել Մարկես (55-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինգլվուդ (Կալիֆոռնիա), ԱՄՆ UD (12) 108-119, 109-117, 109-117: Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Ալվարադոն նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Մարկեսը նոկդաունի է ենթարկվել 9-րդ ռաունդում։
34-2 2013 թվական հոկտեմբերի 19 Ռուսաստան Ռուսլան Պրովոդնիկով (22-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ RTD 10 (12) Առաջին կիսամիջին քաշային կարգում կորցրել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրովոդնիկովը վնասվածք է ստացել 4-րդ ռաունդում։ Ալվարադոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։
34-1 2013 թվական մարտի 30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրենդոն Ռիոս (31-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ UD (12) 115-113, 115-113, 114-113:Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։
33-1 2012 թվական հոկտեմբերի 13 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրենդոն Ռիոս (30-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարսոն (Կալիֆոռնիա), ԱՄՆ TKO 7 (10), 1:57 Մարտ՝ առաջին կիսամիջին քաշային կարգում

WBO Latino վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։

33-0 2012 թվական ապրիլի 14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաուրիսիո Էրերա (18-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ UD (10) 99-91, 97-93, 96-94:
32-0 2011 թվական նոյեմբերի 12 Կոլումբիա Բրեյդիս Պրեսկոտ (24-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ TKO 10 (10), 1:53 Առաջին կիսամիջին քաշային կարգում պաշտպանել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրեսկոտը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։
31-0 2011 թվական հուլիսի 30 Մեքսիկա Գաբրիել Մարտինես (27-2-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ UD (10) 100-90, 100-89, 99-90: Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։
30-0 2011 թվական մայիսի 7 Գանա Ռեյ Նար (25-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ RTD 3 (10), 3:00 Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBC Continental Americas վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը։
29-0 2011 թվական փետրվարի 19 Միացյալ Թագավորություն Դին Հարիսոն (16-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ RTD 4 (8)
28-0 2010 թվական նոյեմբերի 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոշուա Բյորնս (3-9-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տխակերվիլ (Օկլահոմա), ԱՄՆ TKO 3 (8)
27-0 2010 թվական ապրիլի 3 Կոստա Ռիկա Լենին Արոյո (20-12-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կորպուս Քրիստի (Կոլորադո), ԱՄՆ TKO 2 (8)
26-0 2009 թվական մայիսի 2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հոակին Գալյարդո (18-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ UD (8) 80-71, 79-72, 89-71:
25-0 2009 թվական մարտի 7 Գանա էմանուել Կլոտի (24-8-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոմերսե Սիթի (Կոլորադո), ԱՄՆ KO 10 (10) 90-80, 90-80, 90-80:
24-0 2008 թվական դեկտեմբերի 19 Մեքսիկա Միգել Ուերտա (27-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ TKO 4 (10)
23-0 2008 թվական հոկտեմբերի 3 Մեքսիկա Մանուել Գարնիկա (25-9-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ TKO 4 (10)
22-0 2008 թվական հուլիսի 26 Մեքսիկա Սեսար Բասան (49-10-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ KO 4 (10)
21-0 2008 թվական մայիսի 9 Մեքսիկա Միշել Ռոսալես (20-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալբուկերկե (Նյու Մեքսիկո), ԱՄՆ TKO 7 (10)
20-0 2008 թվական փետրվարի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խեսուս Ռոդրիգես (17-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիսերո (Իլինոյս), ԱՄՆ UD 10 (10) 100-90, 98-92, 97-93:
19-0 2007 թվական դեկտեմբերի 1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Կլարկ (36-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալբուկերկե (Նյու Մեքսիկո), ԱՄՆ TKO 1 (10)
18-0 2007 թվական օգոստոսի 24 Մեքսիկա Ալբերտո Պադիյա (7-3-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո (Իլինոյս), ԱՄՆ TKO 8 (10)
17-0 2007 թվական հունիսի 8 Կոստա Ռիկա Ֆրանսիսկո Կամպոս (21-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի (Ինդիանա), ԱՄՆ KO 2 (8)
16-0 2007 թվական փետրվարի 16 Մեքսիկա Կարլոս Մալինա (8-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիսերո (Իլինոյս), ԱՄՆ MD 8 (8) 77-75, 77-75, 76-76:
15-0 2006 թվական օգոստոսի 18 Բրազիլիա Էդվան Դուշ Սանտուշ Բարուշ (8-2-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պասսադինա (Տեխաս), ԱՄՆ UD 8 (8) 78-74, 79-73, 78-74:
14-0 2006 թվական հունիսի 2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքսիմինո Կուեվաս (8-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թուսոն (Արիզոնա), ԱՄՆ RTD 5 (8)
13-0 2006 թվական մարտի 31 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոել դե լա Տորե (10-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոգլին (Նևադա), ԱՄՆ UD 8 (8) 79-73, 79-73, 80-72:
12-0 2005 թվական հոկտեմբերի 7 Պուերտո Ռիկո Անխել Ռոման (6-8-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ UD 6 (6) 60-54, 59-55, 59-55:
11-0 2005 թվական սեպտեմբերի 17 Մեքսիկա Արթուր Բրամբիլա (8-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս (Արիզոնա), ԱՄՆ UD 6 (6) 59-55, 59-55, 60-54:
10-0 2005 թվական օգոստոսի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չադ Լոշե (8-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն (Տեխաս), ԱՄՆ TKO 3 (6)
9-0 2005 թվական մայիսի 6 Մեքսիկա Սոլոմոն Տելյես (3-4-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆոունթայն Հիլս (Արիզոնա), ԱՄՆ TKO 3 (6)
8-0 2005 թվական մարտի 19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խիլիարիո Լոպես (7-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ UD 6 (6) 58-56, 58-56, 58-56:
7-0 2005 թվական փետրվարի 18 Մեքսիկա Ֆելիպե Կամպանյա (2-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆոունթայն Հիլս (Արիզոնա), ԱՄՆ TKO 2 (4)
6-0 2004 թվական դեկտեմբերի 17 Մեքսիկա Ֆերնանդո Չակոն (2-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իդալգո (Տեխաս), ԱՄՆ TKO 3 (6)
5-0 2004 թվական հոկտեմբերի 16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնդրյու Կիոն (Առաջնաելույթ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սորտոն (Կոլորադո), ԱՄՆ KO 1 (4)
4-0 2004 թվական սեպտեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կանդելարիո Գարսիա (Առաջնաելույթ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ TKO 1 (4)
3-0 2004 թվական հուլիսի 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Հաուարդ (7-21-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կասլ Ռոք (Կոլորադո), ԱՄՆ KO 1 (4)
2-0 2004 թվական փետրվարի 28 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռուդի Կրուս (3-13-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեմեկուլա (Կալիֆոռնիա), ԱՄՆ TKO 1 (4)
1-0 2004 թվական փետրվարի 28 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իստաֆա Ջիհադ (Առաջնաելույթ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սորտոն (Կոլորադո), ԱՄՆ KO 1 (4) Պրոֆեսիոնալ առաջնաելույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. list of WBO world champions
  2. «BoxRec - Ron Cisneros». Boxrec.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. Groke, Nick (2008 թ․ հոկտեմբերի 3). «Denver's Alvarado the real deal». Denver Post.
  4. «Брэндон Риос победил Майка Альварадо». Allboxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  5. «Майк Альварадо нанёс первое поражение Брэндону Риосу». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]