Մայքլ Մաստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Մաստրո
Ծնվել էհունիսի 1, 1925(1925-06-01) (98 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար

Մայքլ (Մայք) Ռ. Մաստրո (անգլերեն՝ Michael (Mike) R. Mastro. հունիսի 1, 1925(1925-06-01)[1][2]), անշարժ գույքի զարգացման բնագավառի ամերիկացի նախկին գործարար։ 1,4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու մատանին պարտապաններին վերադարձնելու վերաբերյալ դատավորի պահանջը չկատարելու պատճառով ձերբակալության կարգադրագիր ստանալուց հետո փախուստի է դիմել[2][3], ապաստանել Ֆրանսիայում։ Միացյալ Նահանգները փորձել է հասնել նրա և նրա կնոջ արտահանձնմանը՝ սնանկության խարդախության[4] և փողերի լվացման[5] մեղադրանքով[2][6][7], սակայն դա չի հաջողվել։

Ըստ ամերիկյան դատարանի լրատվական ծառայության 2018 թվականի հունիսի 7-ի հայտարարության՝ սնանկության գործով վերաքննիչ հանձնաժողովը (Bankruptcy Appellate panel - BAP) որոշել է Մաստրոյին հարկադրել տեղեկատվություն տրամադրել իր արտասահմանյան հաշիվների մասին[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստրոն Սիեթլում քառասուն տարի զբաղվել է գործարարությամբ[9]՝ բնակարանների և միջին մասշտաբի գրասենյակների զարգացման ծրագրերի իրականացմամբ ու կառավարմամբ։ 2009 թվականին նա սնանկ է հայտարարվել, 2011 թվականին, այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը նրան ու նախկին մանկավարժ կնոջը սնանկության խարդախության և փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել, կնոջ հետ փախել է Ֆրանսիա[10]։ 2012 թվականին նրանք ձերբակալվել են Ֆրանսիական Ալպերում՝ Անսի լճի ափին, և ենթարկվել են արտահանձնման հայցով լսումների[11][12]։ Մի քանի ամիս տնային կալանքի տակ պահվելուց հետո՝ 2013 թվականի հունիսին նրանք ազատ են արձակվել ֆրանսիական դատարանի կողմից, որը մերժել է նրանց արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը այն հիմնավորմամբ, որ թեև Մաստրոները հափշտակել են տարեց մարդկանց խնայողությունները, նրանք իրենք չափազանց ծեր են բանտարկված լինելու համար[13]։

Մաստրոյի սնանկությունը բնորոշվել է որպես Վաշինգտոն նահանգի պատմության մեջ ամենամեծ անհատական սնանկացումը[14]։ Նախքան սնանկության գործընթաց նախաձեռնելը, Մաստրոներն իրենց ակտիվները, ներառյալ մոտավորապես 15 միլիոն դոլար արժողությամբ տունը, որպես irrevocable trust հանձնել էին Բելիզում տեղակայված համապատասխան կազմակերպության[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքն ու Լինդան ծանոթացել են 1974 թվականին, երբ երկուսն էլ աշխատում էին Ժողովրդական բանկում (People's Bank): Նրանք ամուսնացել են 1989 թվականին՝ այն բանից հետո, երբ Մայքի առաջին կինը՝ Ջոանը, մահացել է քաղցկեղից[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Seattle Times | Local news, sports, business, politics, entertainment, travel, restaurants and opinion for Seattle and the Pacific Northwest».
  2. 2,0 2,1 2,2 «Mastros defend their actions, plan to 'retire in peace'». The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 29-ին.
  3. «French judge spares Seattle couple from extradition». Q13 FOX News (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  4. «The Washington Woes of Michael Mastro and Friends». Forbes.
  5. Bill Singer (2012 թ․ ապրիլի 18). «Rolls Royce, Diamonds, Gold Coins, Wines Cited In Couple's Bankruptcy Fraud». Forbes. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Fugitive Seattle real-estate developer, wife arrested in France now face 43-count indictment». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Pryne, Eric. «Mastros' $1.4M diamonds now reportedly in France | Business & Technology». The Seattle Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. https://www.courthousenews.com/bankrupt-tycoon-can-be-forced-to-reveal-assets-panel-finds/
  9. Brown, Eliot (2011 թ․ սեպտեմբերի 21). «THE PROPERTY REPORT: Creditors Seek Missing Developer - WSJ.com». Online.wsj.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «French judge spares Seattle couple from extradition». 2013 թ․ հունիսի 5.
  11. «Fugitive Seattle real-estate developer, wife arrested in France now face 43-count indictment». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Pryne, Eric. «Mastros' $1.4M diamonds now reportedly in France | Business & Technology». The Seattle Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «Diamonds Aren't Forever; Cover Your Assets». American Greed: The Fugitives. Season 1. Սերիա 13. Kurtis Productions. 2013 թ․ նոյեմբերի 21. CNBC.
  14. «The Seattle Times | Local news, sports, business, politics, entertainment, travel, restaurants and opinion for Seattle and the Pacific Northwest».
  15. Buhain, Venice (2012 թ․ հոկտեմբերի 26). «Michael and Linda Mastro Accused of Stashing Assets in Belize Off-Shore Trust». Bellevue Patch. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  16. https://www.bizjournals.com/seattle/blog/2014/07/linda-mastro-the-woman-behind-the-man.html