Մամիկոն Շիրինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամիկոն Շիրինյան
Ծնվել է1920
ԾննդավայրՀայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Մամիկոն Վաղարշակի Շիրինյան (1920, Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամիկոն Շիրինյանը ծնվել է 1920 թվականին, Ախուրյանի շրջանի Հայրենյաց գյուղում։ Ուսուցչական աշխատանքի առաջին քայլերն արել է ծննդավայրի դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 1939 թվականի հոկտեմբերին։ Մասնակցել է սպիտակֆինների դեմ մղված պատերազմին[1]։

Ծառայությունը չավարտած, 1941 թվականին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի առաջին օրերից մեկնել է գործող բանակ։ Օդեսայի հերոսական պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար պարգևատրվել է «Օդեսայի պաշտպանության համար» մեդալով։ Դոնի Ռոստովի մատույցներում թշնամու դեմ մղված մարտերից մեկում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մեկնել է Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատ։ Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար արժանացել է «Փառքի երրորդ աստիճանի» շքանշանի։ Շիրինյանը մարտերում դարձյալ աչքի է ընկել, որի համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ 1944 թվականին Շիրինյանը խիզախորեն է կռվել Քյոնիգսբերգ քաղաքի գրավման մարտերում և պարգևատրվել «Քյոնիգսբերգի գրավման համար» և «Խիզախության համար» մեդալներով[1]։

1945 թվականի աշնանը Շիրինյանը զորացրվել է և նորից անցել մանկավարժական աշխատանքի։ Ախուրյանի շրջկենտրոնի № 2 միջնակարգ դպրոցում դասավանդել է աշխարհագրություն, ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ
  • «Փառքի երրորդ աստիճանի» շքանշան
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]