Մամիկոն Եղունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամիկոն Եղունյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1955(1955-11-01)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԱմասիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և նյարդավիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Մամիկոն Աղասու Եղունյան (նոյեմբերի 1, 1955(1955-11-01)[1], Ամասիա), հայ նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամիկոն Եղունյանը ծնվել է 1955 թվականին Անիի շրջանի Ամասիա գյուղում։ 1979 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1982 թվականին նեյրովիրաբուժական վերապատրաստման կուրսեր է անցել Դոնեցկի մարզային բժշկական կենտրոնում, 1984 թվականին վերապատրաստվել է Կիևի նեյրովիրաբուժական ինստիտուտում։ 1985-1987 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Կիևի նյարդավիրաբուժական ինստիտուտում։ 1987 թվականին Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վաղ հետվիրահատական բարդություն սուր ներգանգային հեմատոմաների հեռացումից հետո» թեմայով, դոկտորական ատենախոսություն պաշտպանել է «Ծանր գանգուղեղային վնասվածք՝ երեխաների տարբեր տարիքային խմբերի մոտ» թեմայով։ 1988-1995 թվականներին եղել է Լենինականի հիվանդանոցի Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1998 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նեյրովիրաբուժական կլինիկայի գիտական ղեկավար[2]։ 2003 թվականից դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։

Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր բժիշկ, (2015)[5]
  • Նանսենի անվան հուշամեդալ
  • Վազգեն Սարգսյանի անվան հուշամեդալ
  • Դրաստամատ Կանայանի անվան հուշամեդալ
  • «Հայաստանի երկրապահ» մեդալ
  • ՀՀ առողջապահության նախարարի հուշամեդալ
  • ՀՀ ՊՆ պատվոգիր

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեխաների ծանր գանգուղեղային վնասվածք» (մենագրություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2649
  2. «Մամիկոն Եղունյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Մամիկոն Եղունյան - Էրեբունի բժշկական կենտրոն». Էրեբունի բժշկական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Մամիկոն Աղասիի Եղունյան | Doctors.am». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.