Մահմուդ Ջաֆարիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահմուդ Ջաֆարիան
 
Կուսակցություն՝ Ռաստախիզ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբեր 1928
Ծննդավայր Թեհրան, Իրան
Վախճանի օր մարտի 13, 1979(1979-03-13) (50 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան
Թաղված Թեհրան

Մահմուդ Ջաֆարիան ( պարս.՝ محمود جعفریان. հոկտեմբեր 1928, Թեհրան, Իրան - մարտի 13, 1979(1979-03-13), Թեհրան, Իրան), իրանցի քաղաքական գործիչ Իրանի վերջին շահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք։ Նա միաժամանակ զբաղեցրել է Իրանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (NIRT) փոխտնօրենի, Pars լրատվական գործակալության գործադիր տնօրենի և Ռաստախիզ կուսակցության փոխնախագահի պաշտոնները[1][2][3][4][5][6]

Իրանի հեղափոխությունից հետո՝ 1979 թվականին Ջաֆարիանին մահապատժի ենթարկելու դատավճիռը կայացրեց Սադեղ Խալխալին, ով Այաթոլլահ Խոմեյնիի կողմից ընտրվել էր որպես Իսլամական հեղափոխական նորաստեղծ դատարանի գլխավոր դատավոր։ Ոչ մի փաստաբան կամ երդվյալ ատենակալ չմասնակցեց դատավարությանը, և դատավճռի կայացվելուց երկու ժամ չանցած մահապատիժը ի կատար ածվեց[7]. Մահմուդ Ջաֆարիանը գնդակահարվեց 1979 թվականի մարտի 13-ին Էվին բանտում[8][9][10][11]։ Թաղված է Բեհեշթ-է Զահրա գերեզմանատանը։

Ջաֆարիանը եղել է Թուդե կուսակցության անդամ, սակայն հետագայում դուրս է եկել այդ կուսակցությունից և աշխատել է ՍԱՎԱԿ-ի հետ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Naficy, Hamid (2012 թ․ ապրիլի 6). A Social History of Iranian Cinema, Volume 3: The Islamicate Period, 1978–1984. Duke University Press. էջ 37. ISBN 978-0822348771.
  2. «IICHS - Institute for Iranian Contemporary Historical Studies». iichs.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Sreberny, Annabelle; Mohammadi, Ali (1994 թ․ հունվարի 1). Small Media, Big Revolution: Communication, Culture, and the Iranian Revolution. U of Minnesota Press. էջեր 142, 170. ISBN 9780816622160.
  4. Taheri, Ahmad Reza (2012). The Baloch in Post Islamic Revolution Iran: A Political Study. Lulu.com. էջ 110. ISBN 9780557328376.
  5. Mohammidi, Ali (2013 թ․ փետրվարի 1). Iran Encountering Globalization: Problems and Prospects. Routledge. էջ 36. ISBN 9781136776793.
  6. Bonine, Michael E.; Keddie, Nikki R. (1981 թ․ հունվարի 1). Modern Iran Dialectics. SUNY Press. էջ 440. ISBN 9780873954655.
  7. Naficy, Hamid (2012 թ․ ապրիլի 6). A Social History of Iranian Cinema, Volume 3: The Islamicate Period, 1978–1984. Duke University Press. էջ 37. ISBN 978-0822348771.Naficy, Hamid (2012-04-06). A Social History of Iranian Cinema, Volume 3: The Islamicate Period, 1978–1984. Duke University Press. p. 37. ISBN 978-0822348771.
  8. «Mahmud Ja'farian: One Person's Story». Human Rights & Democracy for Iran. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Holy Crime, crime of clergy, Ecclesiastical crime». holycrime.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Milani, Abbas (2000 թ․ հունվարի 1). The Persian Sphinx: Amir Abbas Hoveyda and the Riddle of the Iranian Revolution : a Biography. I.B.Tauris. էջ 315. ISBN 9781850433286.
  11. Ganji, Manouchehr (2002 թ․ հունվարի 1). Defying the Iranian Revolution: From a Minister to the Shah to a Leader of Resistance. Greenwood Publishing Group. էջ 80. ISBN 9780275971878.
  12. Afkhami, Gholam Reza (2008). The Life and Times of the Shah. University of California Press. էջ 402. ISBN 978-0520253285.