Մախորկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մախորկա
Մախորկա
Մախորկա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Ծխախոտ (բույս) (Nicotiana)
Տեսակ Մախորկա (N. rustica)
Միջազգային անվանում
Nicotiana rustica

Մախորկա, մորմազգիների ընտանիքի նիկոտիանա ցեղի միամյա բույս։ Ցողունի բարձրությունը մինչև 120 սմ, արմատը առանցքային է, տերևները՝ կոթունավոր (ցողունի վրա՝ 12-20), լայն, սրտաձև։ Ծաղկաբույլը հուրան է. ծաղիկները՝ դեղնականաչավուն։ Պտուղը երկբուն բազմասերմ տուփիկ է։ 1000 սերմը կշռում է 0, 25-0, 35 գ։ Մախորկաի չոր տերևները պարունակում են 1-10% նիկոտին, 15-20% օրգանական թթուներ (այդ թվում՝ մինչև 10% կիտրոնաթթու), իսկ սերմերը՝ 35-40% ճարպ, որը գործածվում է լաքերի, ներկերի ու օճառի արտադրության մեջ։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են ծխելու համար, ինչպես նաև որպես քթախոտ կամ ծամելու խոտ։ Մախորկաից ստանում են նիկոտինաթթու (վիտամին PP), լիմոնաթթու, նիկոտինային պատրաստուկներ (նիկոտին սուլֆատ, նիկոդուստ), որոնք կիրառվում են արդյունաբերության ու բժշկության մեջ և գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար։ Մախորկաի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիսային մասն է։ Եվրոպա է բերվել XVI դ. սկգբին։

Հայաստանում մախորկա սկսել են մշակել 17-8d դարի վերջերից, մշակությունից հանված է 1920 թվականից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 167
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախորկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախորկա» հոդվածին։