Ճուռակախոտ փրչոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճուռակախոտ փրչոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ճուռակախոտ փրչոտ
Լատիներեն անվանում
Hieracium pannosum


Ճուռակախոտ փրչոտ (լատին․՝ Hieracium pannosum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամայա, վերին մասում համարյա անտերև բույս է, որի բարձրությունը հասնում է 15-35 սմ-ի։ Տերևները լայն-նշտարաձև են, ամբողջաեզր կամ մանր-ատամներով, նստադիր մոտեցած ցողունի հիմքում կամ մի փոքր վերև՝ առաջացնելով կեղծ վարդակ։ Ամբողջ բույսը խիտ ծածկված է երկար (5-12 մմ երկարության), կոշտ շիկակարմիր և սպիտակ մազիկներով։ Ծաղկաբույլը խոր և երկար եղանաձև ճյուղավորված է։ Զամբյուղները ունեն 8-15 սմ երկարության կոթեր։ Սերմիկները 2,5-4 մմ երկարության են, 10 հարթ կողերով՝ վերևում միացած օղակաձև գլանիկի ձևով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Շիրակի (լեռնագագաթ՝ Արտենի), և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։Աճում է նաև միջերկրածովյան ավազանի արևելյան երկրներում և Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստաններում, մարգագետիններում, մարգագետնատափաստաններում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճուռակախոտ փրչոտ» հոդվածին։