Հրաչ Չիլինկիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչ Չիլինկիրյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1962(1962-12-16) (61 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Կրթությունհասարակաբանութեան դոկտոր
Գիտական աստիճանբակալավր
Երկեր«Անկախության պայքարը հետխորհրդային Հարավային Կովկասում. Ղարաբաղ և Աբխազիա» (Lոնդոն, 2003, անգլերեն), եւայլն։
Մասնագիտությունսոցիոլոգ և դասախոս
Կայքoxbridgepartners.com/hratch/

Հրաչ Կարապետի Չիլինգիրյան (Չիլինկիրեան) ( (դեկտեմբերի 16, 1962), ամերիկացի և անգլիացի հայագետ-գիտնական, սոցիոլոգ, հայոց եկեղեցու արդի և ժամանակակից պատմության և եկեղեցաբանության, Մերձավոր Արևելքի հայկական համայնքի ժամանակակից պատմության, հայ-թուրքական հարաբերությունների և Կովկասում միջէթնիկական խնդիրների մասնագետ։ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող։ Հասարակաբանական գիտությունների դոկտոր է, աստվածաբանության մագիստրոս և հանրային կառավարման (Public Administration) մագիստրոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Չիլինգիրյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում։ 1984 թվականին ավարտել է Նյու Յորքի Կոնկորդիա քոլեջի արվեստների բաժնի (գրականության) բակալավրատուրան, 1987 թվականին՝ Նյու Յորքի Սուրբ Վլադիմիր աստվածաբանական ճեմարանի, 1991 թվականին՝ Նորթրիջի Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի պետական կառավարման մագիստրատուրաները, 2003 թվականին՝ Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքական Գիտությունների համալսարանի (London School of Economics and Political Science) սոցիոլոգիական գիտությունների դոկտոր։ 1990-1995 թվականներին հիմնադրել ու խմբագրել է «Ուինդոուս Քուորթելի» (անգլերեն) պարբերականը, 1991-1993 թվականներին եղել է Նյու Յորքում Ս. Ներսէս Աստուածաբանական ճեմարանի տեսուչ, 1995-1998 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտական հաստատություններում որպես Կովկասի և կասպիական տարածարջանի վերլուծաբան և խորհրդատու, 1998-2000 թվականներին` «Հայկական միջազգային պարբերականի» ավագ խմբագիր։ 2002-2012 թվականներին ղեկավարել է Քեմբրիջի համալսարանի եվրասիական գիտական հետազոտությունների ծրագիրը[1]։ 2012 թվականից դասավանդում է Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնում[2][3]։ 2019 թվականից աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքներում հանրային կարծիքը ուսումնասիրող «Հայկական սփիւռքի հարցախոյզ» գիտահետազոտական ծրագրի ղեկավարն է[4][5]։

Աշխատությունները վերաբերում են Միջին Արևելքի ժամանակակից քրիստոնեա համայնքների, սփյուռքի և հայ եկեղեցու խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Կովկասի և կասպիական տարածաշրջանի հարցերին[1]։

Ուսումնասիրությունների ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Չիլինգիրյանի գիտահետազոտական ուսումնասիրությունների ոլորտներն են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. Հակոբյան, Թաթուլ. «Արա Սանճեան եւ Հրաչ Չիլինկիրեան` հայագիտութեան ներկայ խնդիրներուն մասին | Aniarc». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Հրաչ Չիլինկիրյան․ Թուրքահայ համայնքը կղզիանա՞, թե՞ պայքարի». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  4. vcunha (2019 թ․ մայիսի 23). «Dr. Hratch Tchilingirian Appointed Director of Armenian Diaspora Survey». Armenian Communities (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Armenian Diaspora Survey». Armenian Diaspora Survey . Հայկական Սփիւռքի Հարցախոյզ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.