Հրազդանի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրազդանի սարավանդ, հրաբխային սարավանդ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների հյուսիսարևմտյան լանջին։ Բարձրությունը՝ 1700-1850 մ է։ Նեղ գոտիով ձգվում է Հրազդանի կիրճի ձախ ափով։ Մակերևույթը մեղմ ալիքավոր է։ Ծածկված է Գեղամա լեռներից արտավիժած լավաներով։ Բուսածածկույթը տափաստանային է։ Մշակում են հացահատիկ, կերային կուլտուրաներ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 75 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 460 — 992 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։