Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսիկ Միսակի Խանդամուրյան (ստորագրել է նաև Խանդամուր գրական անունով, 1915, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1986), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։
Հուսիկ Խանդամուրյանը ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում։ 1932-1945 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես արխիվի վարիչ, 1945-1950 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրում որպես սրբագրիչ, 1950-1955 թվականներին՝ Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում՝ գրադարանավար, 1955-1959 թվականներին՝ «Գրական թերթ»-ում սրբագրիչ, 1959-1968 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում սրբագրիչ[1][2][3]։
- Եզովպոսի կյանքը (ըստ Պլանուտի), Ե., Հայպետհրատ, 1940, 32 էջ։
- Եզովպոս, Ե., Հայպետհրատ, 1955, 48 էջ։
- Լուսաբաց (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1956, 178 էջ[4]։
- Խիկար (մանկական վիպակ), Ե., Հայպետհրատ, 1957, 50 էջ։
- Հանդիպում (պատմվածքներ և մեկ պիես), Ե., Հայպետհրատ, 1958, 235 էջ։
- Մանկության ընկերուհին, Ե., Հայպետհրատ, 1961, 315 էջ[5]։
- Եզովպոս Խիկար, Ե., Հայպետհրատ, 1963, 105 էջ[6]։
- Ուր է տանում գնացքը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1964, 346 էջ։
- Մանկության ընկերուհին, Ե., Հայպետհրատ, 1967, 311 էջ։
- Լուրջ կատակ, Ե., «Հայաստան», 1973, 404 էջ։
- Կանաչ ճամպրուկը, Ե., «Սովետական գրող», 1978, 448 էջ։