Jump to content

Հուշարձան Սպիտակ Բիմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձան Սպիտակ Բիմ Սև Ականջին
Սպիտակ Բիմ Սև Ականջը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՎորոնեժ
ԲնակավայրՎորոնեժ
 Monuments to Bim in Voronezh Վիքիպահեստում

Հուշարձան Սպիտակ Բիմ Սև Ականջին (ռուս.՝ Памятник Белому Биму), հուշարձան՝ նվիրված Սպիտակ Բիմ Սև Ականջ շանը՝ Գավրիլա Նիկոլաևիչ Տրեոպոլսկու պատմվածքի հերոսին։ Տեղադրված է Վորոնեժում, Վորոնեժի «Շուտ» տիկնիկային թատրոնի դիմացի հրապարակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանը նվիրված հուշարձանը պատրաստված է չժանգոտող մետաղից և բերված է իրական չափերի[1]։ Աջ ականջը և մի թաթը պատրաստված է բրոնզից։ Շունը նստած է հենց հողի վրա և համբերատար սպասում է իր տիրոջ վերադարձին։ Վզկապին փորագրված է իր անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիմի հուշարձանի հեղինակներն են վորոնեժյան հայտնի քանդակագործներ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիրներ Էլզա Պակը և Իվան Դիկոնիչը[2]։ Հուշարձան տեղադրելու միտքը ծագել է 1980-ական թվականների կեսերին։ Քանդակագործները սկսել են աշխատել հուշարձանի վրա 1985 թվականին և կառուցել են այն իրենց միջոցներով։ Շան մարմինը ձուլվել է Պենզայում։ Պատմվածքի հեղինակը խորհուրդներ է տվել քանդակագործներին հուշարձանի պատրաստման համար, սակայն չի ապրել մինչև դրա տեղադրումը։ Հուշարձանը տեղակայվել է Վորոնեժի հեղափոխության պողոտայում, Շուտ տիկնիկային թատրոնի դիմաց, 1998 թվականին[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1998 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքի տոնի ժամանակ։ 2009 թվականի օգոստոսին հուշարձանը ներկայացվել է Վորոնեժի ոչ պաշտոնական խորհրդանշանի կոչման մրցույթին։ Քվեարկության արդյունքում այդ կոչմանն արժանացել է Պետրոս Առաջինին նվիրված հուշարձանը[3]։ Սպիտակ Բիմի արձանը գրավել է երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին «Սպիտակ Բիմ Սև Ականջ» պատմվածքի հեղինակ Գ. Ն. Տրոեպոլսկու 105-ամյակի առթիվ հուշարձանի մոտ ցուցադրվել է «Գրքի էջերից փախած Բիմը» թատերական ներկայացումը[4]։ 2011 թվականի ապրիլի 23-ին արձանի մոտ տեղի է ունեցել «Ռուսաստանն առանց բռնության» երրորդ համառուսական ակցիան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кононов, 2005, էջ 131—132
  2. «Памятник Белому Биму Чёрное Ухо в Воронеже. Основное описание». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Неофициальным символом Воронежа «утвержден» памятник Петру Первому». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Юбилей Гавриила Троепольского//Информационный журнал «Parere.ru»
  5. «В Воронеже пройдет акция «Россия без жестокости»//ИА «Воронеж-Медиа»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кононов В. И. Воронеж: история города в памятниках и мемориальных досках. — Историко-краеведческое издание. — Воронеж: Центр духовного возрождения Чернозёмного края, 2005. — 352 с. — ISBN 5-900-270-72-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]