Հովհաննես Շիշմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Շիշմանյան (Ճան Շիշմանեան անգլ.՝ John Shishmanian, 1882-1945 թթ.), Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի բանակների հայ սպա, ֆրասնիական բանակի կազմում ստեղծված «Հայկական լեգեոնի» հրամանատար (1918-1920 թթ.), Միացյալ Հայաստանի Կիլիկիա երկրամասի ռազմական կառավարիչ (1918-1920)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շիշմանյանը ծնվել է 1882 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգի Լեքսինգտոն քաղաքում[3]։ Նրա հայրը հայ էր, իսկ մայրը՝ շոթլանդուհի[3]։

Ամերիկյան հայտնի Ստանֆորդ համալսարանի շրջանավարտ է։

Մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-ից կամավոր մեկնում է Ֆրանսիա և զինվորագրվում ֆրանսիական բանակում։ Մասնակցում է Ֆրանսիայի պաշտպանության համար թեժ ճակատամարտերին։ 1916-ից, հազարավոր այլ ամերիկահայ կամավորների հետ սկսում է ֆրանսիական բանակի կազմում Հայկական Լեգեոնի ձևավորումը երբ ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես համաձայնվում է Կիլիկիայում հաստատել հայկական ինքնավարություն։

Արևելյան կամ Հայկական լեգիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան կամ Հայկական լեգիոնը մի զորամաս էր, որ կազմվել է 1916 թվականին, Եվրոպական առաջատար երկու տերությունների՝ Անգլիայի և Ֆրանսիայի և Հայ ժոովրդի Արևմտյան հատվածի վերնախավի համաձայնությամբ, մասնավորապես՝ Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (հոկտեմբերի 27)[4]։

Միացյալ Հայաստանի Կիլիկիա երկրամասի ռազմական կառավարիչ Հովհաննես Շիշմանյան երկու հայ կամավորների հետ, 1920 թ.:

Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ[4]։

1916-ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները, լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն[4]։

Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից, Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները։ Ընդ որում՝ 2-րդ գումարտակը կազմված էր նախկինում թուրքական բանակում ծառայած հայ զինվորներից, որոնք գերեվարվել էին ԱՆՏԱՆՏ-ի երկրների կողմից, իսկ 3-րդ գումարտակը՝ հիմնականում ամերիկահայերից[4]։

Ահա այդ հազարավոր ամերիկահայերից մեկն էր լեգիոնի հրամանատարը՝ կապիտան Հովհաննես Շիշմանյանը, ինչպե նաև բազում այլ ամերիկահայ սպաներ, որոնց թվում էին Ջիմ Չանկալյանը, Վահան Փորթուգալյանը, Հակոբ Արևյանը, Հայկ Ազատյանը, Ռուբեն Հերյանը[5]։

Կիլիկիայի ռազմական կառավարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-ին կապիտան Շիշմանյանը մասնակցում է Արարայի ճակատամարտին։ 1918-ի վերջին Լեգեոնի մարտիկների հետ առաջիններից է մտնում ազատագրված Կիլիկիա։ 1920 թ. կապիտան Շիշմանյանը դարձավ Կիլիկիան կառավարող Հայոց ազգային խորհրդի անդամ։ Այդ Խորհուրդը 1920թ. ղեկավարում էր ատենապետը՝ բժշկ. Դ. Մնացականյանը, փոխատենապետն էր Ա. Կեպենլյանը, Կիլիկիայի Հայկական Զինված ուժերի գերագույն հրամանատարը՝ կապիտան Հ. Շիշմանյանը, գանձապահը՝ Կարապետ Աշիկյանը, Խորհրդի անդամներ՝ Ֆ. Հանզադյան, Արամ Մանտիկյան, բժշկ. Սալիբյան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  2. Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974։
  3. 3,0 3,1 Susan Paul Pattie, The Armenian Legionaires. I.B. Tauris, London, New York, 2018.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 33։ «Արևելյան լեգիոն»
  5. Ara Aharonian California, USA. JIM CHANKALIAN, LEADER OF AMERICAN-ARMENIAN VOLUNTEERS. «La Letttre de l'ADL».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տիգրան Պոյաճեան։ Հայկական լեկեոնը։ Պատմական յուշագրութիւն։ Ութըրթաուն։ Պայքար հրատ., 1965։ Dikran Boyadjian, Haygakan Lekeone, Badmagan Hushakrutiun (The Armenian Legion։ A Historical Memoir) (Watertown։ Baykar Printing, 1965)։
  2. Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974։
  3. Սյուզան Փոլ Փաթի, Հայ լեգեոնականները, Երևան, «ՄեդիաՄաքս» — 288 էջ, ISBN 978-9939-1-1061-5։
  4. Ռ. Գ. Սահակյան. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  5. Ա. Կենշեան. Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը և Կիլիկեան ինքնավարութեան ակտը. Պեյրութ, 1958։
  6. Կ. Իզմիրլեան . Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցյալին և ներկայիս. Պեյրութ, 1964։
  7. Veou P․ du, La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․
  8. Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, «Ֆրանսիական բանակի հայկական լեգեոնը 1916 - 1920 թվականներին»։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։ [1]
  9. Ավագեան Կ.Ռ., պատմական գիտությունների դոկտոր, Կիլիկահայերը ԱՄՆ-ում և նրանց ներդրումը հայկական բնօրրանում։ Անգլերեն՝ Avakian K. R., PhD in History THE CILICIAN ARMENIANS IN THE USA AND THEIR CONTRIBUTION TO THE NATIVE ARMENIAN CRADLE
  10. Մ. Ճևահիրճեան։ Հայ կամաւորների լեգեոնի անցեալից։ «Հայ զինվոր», 1-7 ապրիլի 1995, թիւ 12, էջ 8։
  11. Տիգրան Դևրիկյան, փոխգնդապետ, «Հայկական լեգեոնը և Կիլիկիայի ազատագրումը», «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011։
  12. Armenia and the War։ An Armenian's Point of View with an Appeal to Britain ... - Page 80 by Avetoon Pesak Hacobian.
  13. Susan Paul Pattie, The Armenian Legionaires. I.B. Tauris, London, New York, 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]