Արարայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարայի ճակատամարտ
Թվականսեպտեմբերի 19, 1918
Մասն էMiddle Eastern theater of World War I?
ՎայրՌաֆաթ-Արարա բարձունք (Պաղեստին)
ԱրդյունքՀայկական ուժերին հաջողվեց ճեղքել թշնամու ճակատը և անցնել նրա թիկունք, որն էլ ապահովեց դաշնակիցների անգլո-ֆրանսիական զորքերի ընդհանուր հարձակումը և թուրքերի լիակատար պարտությունը։
Հակառակորդներ
Հայկական լեգեոն (Ֆրանսիական ԶՈՒ)Թուրքիա
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
500012000
Ռազմական կորուստներ

Արարայի ճակատամարտ, 1918 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ճակատամարտ։

Տեղի է ունեցել 1918 թ. սեպտեմբերի 19-ին, Պաղեստինի Ռաֆաթ-Արարա բարձունքի վրա, ֆրանսիական զինված ուժերի կազմում գործող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև։ 1914 թ. Եվրոպայում գտնվող Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի և Ֆրանսիայի զինված ուժերի կազմում ստեղծվում էր Հայկական լեգեոն, որը հետագայում պետք է դառնար Կիլիկիայի Հայկական Հանրապետության զինված ուժերի կորիզը։ Լեգեոնը պետք է մասնակցեր Պաղեստինյան ճակատում ռազմական գործողություններին։ 1918 թ․ սեպտեմբերի 19-ին Արարա բարձունքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, որին հայկական կողմից մասնակցում էր 5000, իսկ թուրքական կողմից 12000 զինվոր, հայկական ուժերին հաջողվեց ճեղքել թշնամու ճակատը և անցնել նրա թիկունք։ Այս ճեղքումն ապահովեց դաշնակիցների անգլո-ֆրանսիական զորքերի ընդհանուր հարձակումը և թուրքերի լիակատար պարտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 691