Հովհաննես Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1998 (26 տարեկան) | ||
---|---|---|---|
| |||
| |||
| |||
| |||
|
Հովհաննես Նազարյան (մարտի 11, 1998), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության Արարատ Երևան ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում որպես կենտրոնական պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազարյանը Փյունիկ երիտասարդական համակարգի անդամ է[1]։ Առաջին թիմի կազմում մի քանի ելույթներ ունենալուց հետո, ինչպես Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում[2], այնպես էլ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի ընտրական խաղերում[3][4], և պահեստային խմբում[5] խաղալուց հետո՝ 2018 թվականին, նա հեռանում է խմբից, որպեսզի միանա նորաստեղծ Արցախ ՖԱ-ին (հետագայում՝ Նոա ՖԱ)[1][6]։
2019-20 մրցաշրջանի ավարտին Նոայի հետ[7][8] Հայաստանի գավաթը հաղթելուց հետո Նազարյանը հեռացել է ակումբից[9]։
2020 թվականի ամռանը Նազարյանը կնքել է մեկ տարվա պայմանագիր թոփ-ակումբ Շիրակի հետ[10]։
Շիրակի՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից դուրս գալուց հետո[11]՝ 20-21 մրցաշրջանի ավարտին, Նազարյանն անվճար տեղափոխվեց Արարատ Երևան, որից նա դուրս եկավ 2023 թվականի հունիսին[12]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազարյանը ներկայացրել է Հայաստանը մի քանի միջազգային երիտասարդական խմբերում՝ հանդես գալով Մ-19 և Մ-21 ազգային հավաքականներում[13][14]։
2021 թվականի նոյեմբերին նա ստացավ իր առաջին առաջարկը՝ միանալու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի՝ համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ խաղալու համար[15]։ Նա, հանդիսանալով փոխարինող նախորդ խաղում, դուրս չեկավ դաշտ խաղալու[16]։
2022 թվականի մարտին կրկին առաջարկ ստանալով Նորվեգիայի դեմ ընկերական խաղի համար, որպես վնասվածք ստացած պաշտպան Անդրե Կալիսիրին փոխարինող՝ Նազարյանը[17][18] հավաքականի կազմում իր առաջին միջազգային ելույթն ունեցել է մարտի 29-ին ՝ փոխարինման դուրս գալով այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականն ի վերջո պարտություն կրեց 9:0 հաշվով[19][20][21]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազարյանի հայրը՝ Ռաֆայել Նազարյանը, նախկին ֆուտբոլիստ է[22][23] և ԲԿՄԱ Երևանի ու Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ[24][25]։
Նրա ավագ եղբայրը՝ Էրիկ Նազարյանը ևս նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[26][27] և ներկայումս ղեկավարում է Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականը[28]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 29 Մարտ 2022-ի դրությամբ[29]
Հայաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2022 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ««Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվեց». sport.news.am. 2019 թ․ հունիսի 18.(hy)
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ «Pyunik vs Slovan Bratislava». UEFA.com. 2017 թ․ հունիսի 29.
- ↑ «Slovan Bratislava vs Pyunik». UEFA.com. 2017 թ․ հուլիսի 6.
- ↑ «Назарян Оганнес». footballfacts.ru.(ru)
- ↑ ««Արցախը» պայմանագրեր է ստորագրել 3 հեռանկարային ֆուտբոլիստների ' Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի և Դավիթ Գրիգորյանի հետ». Facebook. 2018 թ․ հուլիսի 5.(hy)
- ↑ 7,0 7,1 «Matchday Final». Football Federation of Armenia. 2020 թ․ հուլիսի 10.
- ↑ 8,0 8,1 «Noah wins Armenian Cup for first time». a1plus.am. 2020 թ․ հուլիսի 11.
- ↑ «We inform that Artem Delinyan, Vigen Avetisyan, Hovhannes Nazaryan, Vitaly Zaprudskikh and Sergey Dmitriev have left the team». Facebook. 2020 թ․ օգոստոսի 1.
- ↑ «Official announcement. Gevorg Kasparov, Hovhannes Nazaryan, Vardan Bakalyan». Facebook. 2020 թ․ հուլիսի 27.(hy)
- ↑ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը». Facebook. 2021 թ․ հուլիսի 3.(hy)
- ↑ «Official statement». fcararat.am. 2023 թ․ հունիսի 20.(en)
- ↑ «Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը». interfootball.am. 2019 թ․ օգոստոսի 27.(hy)
- ↑ «Հրապարկվել է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի հայտացուցակը». interfootball.am. 2019 թ․ հոկտեմբերի 4.(hy)
- ↑ «Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքական է հրավիրել նաեւ Հովհաննես Նազարյանին». sport.news.am. 2021 թ․ նոյեմբերի 8.(hy)
- ↑ «Armenia vs. North Macedonia - 11 November 2021». Soccerway. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Joaquin Caparrós invites Hovhannes Nazaryan to Armenian national team». sport.news.am. 2022 թ․ մարտի 25.
- ↑ «Հայաստանի հավաքականն Օսլոյում է». sport.news.am. 2022 թ․ մարտի 27.(hy)
- ↑ «International Friendly – Norway vs Armenia». UEFA.com. 2022 թ․ մարտի 29.
- ↑ «Armenia National Team Lost to Norway in a Friendly Match». armedia.am. 2022 թ․ մարտի 30.
- ↑ «Norway vs Armenia». eu-football.info. 2022 թ․ մարտի 29.
- ↑ «For the first time against this CSKA: On the eve of the match of the 7th round». fcararat.am. 2021 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «Rafael Hoganesi Nazaryan». eu-football.info.
- ↑ «Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն». armenpress.am. 2022 թ․ հունվարի 5.(hy)
- ↑ «Ռաֆայել Նազարյան․ Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային 2 հանդիպումներով». sport.news.am. 2023 թ․ փետրվարի 2.(hy)
- ↑ ««В армянском футболе сложилась катастрофическая ситуация». Владелец «Пюника» бьет тревогу». sport24.ru. 2023 թ․ մարտի 13.(ru)
- ↑ «Erik Nazaryan - Player Info». globalsportsarchive.com.
- ↑ «FFA: New coach appointments in Armenian national teams». sport.news.am. 2023 թ․ փետրվարի 8.
- ↑ «Hovhannes Nazaryan». EU-Football.info. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Hovhannes Nazaryan - Player Info at GlobalSportsArchive.com
- Profile at Արարատ Երևան
|