Տես նաև Արարատ (այլ կիրառումներ)
«Արարատ» Ֆուտբոլային Ակումբը արհեստավարժ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ[1]։
Անվան պատմությունը [խմբագրել]
Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբը ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թվականները կրկին վերադարձ նախորդին. Ակումբը կրկին վերանվանվում է Արարատ։ Իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։
Գործուներություն [խմբագրել]
Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբոջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։ 1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։
1975 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ 2-րդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր մրցաշարի հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբուերը, Կարլ-Հանց Ռումենիկեն, Գերդ Մյուլլերը, վերջինս էլ Գերմանիսյի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլոք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը: Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2:0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։
Նախկին անվանումները [խմբագրել]
- ԽՍՀՄ առաջնություն
(1) 1973
(2) 1971, 1976 (Գարուն)
- ԽՍՀՄ գավաթ
(2) 1973, 1975
(2) 1954, 1976
- Հայաստանի Բարձրագույն խումբ
(1) 1993
(4) 1996-97, 1999, 2000, 2008
(1) 1994
- Հայաստանի Առաջին խումբ
(1) 2005
- Հայաստանի Անկախության Գավաթ
(5) 1993, 1994, 1995, 1997, 2008
(2) 2001, 2007
- Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ
(1) 2008
(1) 1997
Առաջնության և Գավաթի վիճակագրություն [խմբագրել]
Հոկտեմբերի 23, 2011
Արտաքին հղումներ [խմբագրել]