Հովհաննես Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ալթունյան
Ծնվել է1709[1][2]
Ճահուկ[1][2]
Մահացել էնոյեմբերի 17, 1774(1774-11-17)[3]
Ավինյոն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն և  Comtat Venaissin
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և հայերեն
 Jean Althen Վիքիպահեստում

Հովհաննես Ալթունյան (Ալթըն Ժան) (ֆր.՝ Jean Althen, 1709[1][2], Ճահուկ[1][2] - նոյեմբերի 17, 1774(1774-11-17)[3], Ավինյոն[2]), գյուղատնտես։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլիայում 14 տարի աշխատելով տորոնի դաշտերում՝ սովորել է դրա մշակման եղանակը։ Անատոլիայից փախել է, Զմյուռնիայի ֆրանսիայի հյուպատոսի օգնությամբ հասել Ֆրանսիա և հաստատվել Ավինյոն քաղաքում՝ իր հետ գաղտնի տեղափոխելով տորոնի սերմեր (թուրքական օրենքով տորոնի սերմը երկրից դուրս տանողին սպառնում էր մահապատիժ)։

1758 թվականին Վոկլյուզի դեպարտամենտում (Ֆրանսիայի հարավ) Ալթունյանը ներդրել է տորոնի մշակությունը, որը որպես ալիզարին ներկանյութի հումք շահութաբեր էր տեղի բնակչության համար։

Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները կանգնեցրել են նրա բրոնզե արձանը Նոտր-Դամ դը Դոմ ժայռի վրա Ավինյոն քաղաքում (1846)[4][5]։

Ալթունյանի անունով է կոչվել Վոքլյուզի Althen-des-Paluds գյուղը, որն ունի 2000 բնակիչ։ Այստեղ է ապրում 4 հայկական ընտանիք։ 2005 թվականի նոյեմբերի 17-ին այստեղ կանգնեցվել է նրա հուշարձանը[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Հայազգի ժան Ալթենը՝ Ֆրանսիայում բամբակի և տորոնի մշակության առաջնեկ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Ville d'Althen-des-Paluds (84)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Le Patrimoine Armenien en France
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ալթունյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ալթունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164