Հովան Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովան Սիմոնյան
Ծնվել է1967[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան

Հովան Սիմոնյան (1967[1], Բեյրութ, Լիբանան), հայոց պատմության, պատմական աշխարագրության և մշակույթի ոլորտների շվեյցարահայ ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովան Սիմոնյանը ծնվել է 1967 թվականին Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նա հասակ է առել Շվեյցարիայում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել է 1975 թվականին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկզբին[2][3]։

Հովան Սիմոնյանն ունի Լոզանի համալսարանի բարձրագույն առևտրային հետազոտությունների դպրոցի գիտությունների տնտեսագիտական և սոցիալական արտոնագիր (1988 թվական), միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետից (1996 թվական) և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների մագիստրոսի ևս մեկ աստիճան՝ Լոնդոնի համալսարանի արևելյան և աֆրիկյան հետզոտությունների դպրոցի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրության կենտրոնից (1997 թվական)[3]։

Հովան Սիմոնյանը «Համշեն՝ պատմություն, ընկերություն և ինքնություն հյուսիսարևելյան Թուրքական բարձրավանդակում (անգլ.՝ The Hemshin: History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey) աշխատության խմբագիրն է։ Նա նաև «Տագնապած ջրեր՝ աշխարհաքաղաքականությունները Կասպից շրջանում» (անգլ.՝ Troubled Waters: the Geopolitics of the Caspian Region) աշխատության համահեղինակն է Ռիչարդ Դոքմեջյանի հետ[3]։

Նա նաև ԴՆԹ-ի հայկական նախագծի տնօրենն է Փիթեր Հրեշտակյանի և Մարկ Արսլանի հետ համատեղ[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • The Hemshin: History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey
  • Troubled Waters: The Geopolitics of the Caspian Region. by Hrair Dekmejian and Hovann Simonian[5]
Հրապարակումներ
  • The vanished Khemshins: return from the brink. Journal of Genocide Research, Jan 1, 2002
  • History and Identity among the Hemshin. ISIM Newsletter, Jan 1, 2004
  • Hamshen before Hemshin, The prelude to Islamicization. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
  • Hemshin from Islamicization to the End of the Nineteenth Century. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
  • Interactions and Mutual Perceptions during the 1878-1923 Period: Muslims of Armenian Background and Armenians in the Pontus. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
  • La Noblesse Armenienne
  • History and Identity among the Hemshin. Armenian Pontus: The Trebizond-Black Sea Communities, 2009[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hovann Simonian
  2. «Armenian DNA Project- Background». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Tufenkian Foundation | Hovann Simonian». www.tufenkian.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «DNA and Armenian Origin Subject of 18th Annual Vardanants Day Lecture». Library of Congress. Library of Congress. 2014 թ․ մարտի 20.
  5. 5,0 5,1 Hovann Simonian