Հողանդ
Գյուղ | |
---|---|
Հողանդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սպարկերտի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 101 մարդ (1850) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | հողանդեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հողանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1850-ական թվականներին ունեցել է 14 տուն՝ 101 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Հողանդն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի։
Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|