Հոգեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեվանք 02.jpg

Հոգեվանք (Կարմիր վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Կարապետն է, որն ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205-ին: Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի է, ավագ խորանի երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Բոլոր ճակատներն ունեն «հայկական խորշեր»։ Գլանային թմբուկով գմբեթը, քանդվել է 1939-ի երկրաշարժից, վերանորոգվել 1980-ական թվականներին։ Սուրբ Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հյուսիս պահպանվել են միանավ (5-րդ դար) և քառակոնք (7-րդ դար), աբսիդները արտաքուստ եռանիստ են եկեղեցիների որմերի ստորին շարքերը։

Գրականություն[խմբագրել]

  • Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Ե., 1975։
  • Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png