Հոգեհանգիստ (պատմվածք)
Հոգեհանգիստ ռուս.՝ Панихида | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1886 |
Հրատարակվել է | փետրվարի 15 (27), 1886 |
Հոգեհանգիստ (ռուս.՝ Панихида), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է փետրվարի 15-ին «Նոր ժամանակ» թերթի 3581 համարում[1]։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է 1886 թվականի փետրվարի 15-ին «Նոր ժամանակ» ամսագրի 3581 բաժնում Չեխովի մակագրությամբ։
Փոքր փոփոխությամբ, պատմվածքը 1887 թվականին հրապարակվել է Մթնշաղ թերթում։ Հեղինակի կողմից փոքր փոփոխությամբ 1899-1901 թվականներին․ ընդգրկվել է Ադոլֆուս Մարքսի հրատարակած հավաքածուի 3-րդ հատորում։
Չեխովի կյանքի ընթացքում պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, ռուբիներեն, սերբախորվաթերեն և ֆիններեն լեզուներով։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխովը, ում համար սա առաջին հրատարակությունն էր «Նոր ժամանակ» թերթում, նախկինում ստորագրել է իր հասարակ կեղծանունով՝ Անտոն Չեխոնտե։ Փետրվարի 27-ին նա թերթից հեռագիր ստացավ, որտեղ նրան խնդրում էին հրապարակել պատմվածքի հեղինակի իսկական անունը։
Ալեքսանդր Լազարևը իր հուշերում գրել է «Չեխովը թույլ տվեց, սակայն դրա համար ափսոսում էր, քանի որ պատրաստվում էր բժշկական ամսագրերում հրապարակել ինչ որ բան և իր ազգանունը պահում էր լուրջ հոդվածների համար»[2]։
Պատասխանելով Սուվորինի նամակին, Չեխովը մարտի 6-ին գրեց «Շնորհակալ եմ Ձեզ իմ աշխատանքների նկատմամբ հաճելի արձագանքների և պատմվածքի արագ տպագրության համար։ Պատմվածքի վերջաբանը հանելու համար ես շնորհակալ եմ և համաձայն եմ։ Ձեզ հետ աշխատում եմ արդեն 6 տարի, սակայն դուք առաջինն եք, ով չի դժվարացել նշումներ կատարել և ներկայացնել շարժառիթները»։
Պատմվածքի ձեռագիրը կորել է, պահպանվել է միայն «Նոր ժամանակ» թերթում տպագրված տարբերակը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. Панихида // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Панихида». Ostrovok (ռուսերեն). 2000 թ․ մարտի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ А. Грузинский. О Чехове. Русская правда. 1904. № 99
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոգեհանգիստ պատմվածք Արխիվացված 2017-05-05 Wayback Machine
- Հոգեհանգիստ, բնօրինակ ռուսերեն տեքստ
- Ռեքվիեմ, թարգմանությունը անգլերեն լեզվից