Հյուսիս-բայկալյան բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիս-բայկալյան բարձրավանդակ (ռուս.՝ Байкальская рифтовая зона), Բայկալ լճից հյուսիս-արևելք, Ռուսաստանի Իրկուտսկի մարզում և Բուրյաթիայի Հանրապետությունում։ Հարավում Վերխնեանգարսկի լեռնաշղթան է, հյուսիս արևմուտքում 1000-1200մ բարձրությամբ սանդղաձև իջնում է դեպի Միջին սիբիրական սարահարթը, հյուսիս արևելքում Վիտիմ գետի հովտով բաժանվում է Պատոմի բարձրավանդակից։ Հարթագագաթ լեռնաշղթաների համակարգ է մինչև 2578 մ առավել բարձրությամբ (Ինյապտուկ լեռ)։ Կազմված է մինչքեմբրի և ստորին պալեոզոյի մետամորֆային ապարներից ու գրանիտներից։ Հովիտները և լեռնալանջերը ծածկված են անտառներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450