Հին Ջուղայի խաչքարեր
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Հին Ջուղայի գերեզմանատունը նշանավոր էր խաչքարերով: Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, 1648 թ այն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թթ Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսը անվերադարձորեն ոչնչացվեցին:
Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դդ, դրանք փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված: Խաչքարերի հաջորդ խումբը վերաբերում են 15-րդ դարերի կեսերից սկսած մինչև 16-րդ դ կեսերին, իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու պատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են: Երրորդ և ամենաստվար խմբի խաչքարերը, որ ստեղծվել են 16-րդ դ կեսերից մինչև 1605 թ, աչքի են ընկնում մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, հորինվածքների բարդություններով: Ջուղայի խաչքարերը սովորաբար առանց պատվանդանների են՝ անմիջապես կանգնեցված են հողի մեջ: Բոլորն անխտիր վերից վար ունեն գրեթե հավասար լայնություն և 2 մ միջին բարձրություն ու թողնում են քառակող կոթողների տպավորություն: Խաչքարի հորինվածքի մեջ, խաչի գրաված կենտրոնական մասը ավելի խորաքանդակ է, ուր մեկ խաչապատկերից բացի հաճախ տեղավորված են 2-ից 4 խորաններով խաչապատկերներ: Քիվերին տեղավորված են Քրիստոսի ու ավետարանիչների, Աստվածամոր, սֆինքսների և այլ բարձրաքանդակներ, ստորին մասերում՝ արձանագրություններ, հեծյալ Ս. Գևորգի կամ էլ հանգուցյալների պատկերաքանդակներ: Տարածված են նաև բազմաթիվ մեծ ու փոքր, գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային քանդակներով պատած խոյաձև տապանաքարեր:[1] Ջուղայի խաչքարերն իրավամբ կարելի է դասել հայ բարձրարվեստ մշակույթի միջնադարյան կոթողների շարքին: Մինչև 2005 թ Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանատանը պահպանված էին ավելի քան 5000 խաչքարեր: Սակայն 2005թ դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դրանք վերջնականապես ոչնչացվեցին: 2010 թ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին:* Ադրբեջանի կազմում Նախիջևանի գտնվելու տարիներին ոչնչացվել են VII-XIX դարերի հայկական մշակութային ժառանգության 27 հազար նմուշներ՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, որոնք համամարդկային արժեք ունեն: Փաստորեն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է Նախիջևանի հայկական պատկանելության բոլոր վկայությունների ոչնչացման քաղաքականություն: 2010 թ նոյեմբերի 17-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ -ի հանձնաժողովի նիստի ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը, աշխարհի 47 ժողովուրդների մշակութային ավանդույթների հետ, միաժամանակ, համալրվել է նաև հայկական խաչքարերի ստեղծման արվեստով, որպես սերնդեսերունդ փոխանցվող հայ ժողովրդի դարավոր ավանդույթ: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի պաշտոնական կայքը, գոյություն ունեն ավելի քան 50,000 հայկական խաչքարեր, որոնց քանդակները նման չեն միմիանց և նույնիսկ հնարավոր չէ գտնել երկու միանման խաչքար:[2]
Բովանդակություն |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1983, հ. 9, էջ 550, Ջուղայի գերեզմանատուն,
- ↑ Հայկական խաչքարերը ՅՈՒՆԵՍԿՕ –ի ժառանգության ցուցակում, http://www.construction.am/arm/aarticle.php?id=13
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
[խմբագրել] Աղբյուրներ
[խմբագրել] Պատկերասրահ
-
Khachqars, Old Djuga2.jpg
Հին Ջուղա, խաչքար
-
Khachqars, Old Djuga3.jpg
Հին Ջուղա, խաչքար
-
Khachqars, Old Djuga4.jpg
Հին Ջուղայի գերեզմանատուն
-
Khachqars, Old Djuga5.jpg
Հին Ջուղայի գերեզմանատուն