Հիդրոնախագիծ գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ս. Յա. ժուկի անվան «Հիդրոնախաագիծ» համամիութենական նախագծահետախուզական և գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք։ Հիմնադրվել է 1932-ին, Երևանում։ 19321936-ը կոչվել է «Հիդրո-էլեկտրանախագծի», 1936—1940-ը՝ «Հիդրո- էներգանախագծի» հայկական բաժանմունք, 1940—1946-ը՝ «Սևանշինի» նախագծային բյուրո, 1946—1962-ը՝ «Հիդրոէներգանախագծի» հայկական բաժանմունք։

Իր հիմնական խնդիրներն է համարել հիդրոտեխնիկական ու հիդրոէներգետիկական օբյեկտների նախագծումն ու հետախուզումը։ Ունեցել է նախագծային (հիդրոտեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարական, աշխատանքի կազմակերպման, ջրաէներգետիկական), հետախուզական (երկրաբանական, գեոդեզիական, հիդրոլոգիական) բաժիններ։ «Հիդրոնախագծ»-ի նախագծերով են կառուցվել Սևան-Հրազդան կասկադի 6, Որոտանի 3 ՀԷԿ-երը, Արփայի ջուրը Սևանա լիճ տեղափոխելու մոտ 50 Կմ երկարությամբ թունելը և այլ կառույցներ։

Նախագծային աշխատանքներ են կատարվել նաև ԽՍՀՄ այլ շրջաններում (Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ-ում՝ Զարամակի ՀԷԿ-ը, Կաբարդինա-Բալկարական ԻԽՍՀ-ում՝ Չերեք գետի հիդրոէներգետիկական կասկադը) և այլ երկրների (Բուի ՀԷԿ-ը՝ Գանայում, Սամանալավևա ՀԷԿ-ը՝ Շրի Լանկայում)համար։

«Հիդրոնախագիծ»-ում կատարվել են հայկական «Հիդրոկուտակիչ» էլեկտրակայանի, Հոկտեմբերյանի, Հերհերի, Գետիկի, Մարմարիկի ջրամբարների նախագծման աշխատանքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399