Հիբրիդային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Margot's Other Cat աշխատանք, հեղինակԱրթուր Հանսոն, Ապագայի թանգարանի ցուցահանդես, 2009

Հիբրիդային արվեստ, ժամանակակից արվեստի ուղղություն, որում նկարիչները իրագործում են իրենց գեղարվեստական խնդիրները գիտության սահմանամերձ ոլորտների և նոր տեխնոլոգիաների հետ[1]։ Նկարիչները համագործակցում են այնպիսի գիտությունների հետ, ինչպիսիք են կենսաբանությունը, ռոբոտատեխնիկան, ֆիզիկան, փորձարարական ինտերֆեյսի տեխնոլոգիան (ինչպիսիք են խոսքը, ժեստը, դեմքի ճանաչումը), արհեստական բանականությունը և տեղեկատվության վիզուալացումը։ Իրենց աշխատանքները ստեղծելիս նրանք վերցնում են ուսումնասիրությունների մեթոդիկան, անցկացնում են սեփական ուսումնասիրությունները, վիզուալացնում են ուսումնասիրության արդյունքները[1]։

Լայն իմաստով հիբրիդային արվեստը լուսաբանվում է ժամանակակից հիբրիդային և միջդիսցիպլինար նախագծերով և մեդիաարվեստի նկատմամբ մոտեցմամբ[2]։ Հիմնական շեշտը դրվում է տեղեկատվության և մշակութային ժանրերի փոխանցման տարբեր միջոցների միաձուլման գործընթացին գեղարվեստական արտահայտման նոր ձևերի մեջ, ինչպես նաև կարևոր բաղադրիչ է գիտության և արվեստի, արվեստի և տեղեկատվական տարածքի միջև սահմանների հաղթահարման փորձը։

Հիբրիդային արվեստը իրենից ներկայացնում է արդեն գոյություն ունեցող ձևերի և ուղղությունների համադրություն։ Նրա զարգացումը ընթանում է գիտական իմացաբանության մեթոդների, էվոլուցիայի և կապի միջոցների հետ։ Արվեստի այս ուղղությունը, որպես կանոն, փորձարարական է և զբաղվում է նոր գաղափարների ուսումնասիրությամբ, որոնք պահանջում են համագործակցություն այլ դիսցիպլինաների հետ։ Մի շարք դեպքերում նկարիչների մշակումները անտեսվում են կամ սխալ են մեկնաբանվում, դրա համար էլ շատ գաղափարներ այս գեղարվեստական ուղղությունում անհետանում են կամ զգացվում են շատ քիչ, ճանաչում չեն ստանում կամ դադարում են արվեստ համարվել[3]։

Նկարիչները իրենց աշխատանքներում այն սկզբունքն են դնում, որ գիտատեխնիկական առաջընթացը ժամանակակից արվեստում առաջատարն է։ Իրենց աշխատանքներում նրանք դուրս են գալիս ժամանակակից տեխնիկական միջոցների և տարաբնույթ էլեկտրոնային սարքերի սովորական օգտագործման շրջանակներից՝ ընկղմվելով հետազոտության գործընթացների մեջ։ Նրանց ընկալումներում գիտության և արվեստի միջև սահմանը ամբողջությամբ ջնջվում է և ձևավորվում է նոր ոլորտ, որը անտեսվում է ժամանակակից գիտական դիսցիպլինների մեծ մասի կողմից։ Նրանք մտնում են հետազոտության գործընթացի մեջ բոլոր փուլերում․ հետազոտական ծրագրերի բեմադրում, հետազոտական գործընթացների մշակում, վիզուալացում, արդյունքների մեկնաբանում և հանրության լուսավորվածություն։

Վերջին տարիներին որոշ շփոթություն կար այն բանում, թե ինչպես անվանել արվեստը, որը աշխատում է բազմաթիվ ժանրերի և գիտական դիսցիպլինների խաչմերուկում։ Հիբրիդային արվեստը ծագում է համակարգչային և ինտերնետ արվեստից, բայց ներառում է նաև բազմաթիվ այլ դիսցիպլիններ։ Ars Electronica միջազգային կազմակերպությունը, որը համարվում է աշխարհի առաջատարներից և զբաղվում է փորձարարական արվեստով, որոշել է ստեղծել նոր կատեգորիա, որն ընդգրկում է արվեստի սահմանային տեսակները[4]։ Ամեն տարի նրանք անցկացնում են միջազգային մրցույթներ նկարիչների համար, որոնք աշխատում են այդ փորձարարական ոլորտներում, որոնք միավորվում են Hybrid arts հասկացությամբ[5]։

Ars Electronica տերմինաբանության համաձայն՝ հիբրիդային արվեստի տակ հասկացվում է հետևյալ ուղղություններով ստեղծված բոլոր աշխատանքները․

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Լասետեր
  • Մայրոն Կրյուգեր
  • Դենիս Մյուրեն
  • Հերբերտ Վերներ Ֆրանկե
  • Alva Noto
  • Chaos Computer Club
  • Դմիտրի Կավարգա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «От вдохновения машинами к искусственной жизни: этапы развития технологического искусства». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Возможности теории интермедиальности в изучении социальной робототехники». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Галкин Д.В. Техно-художественные гибриды или искусство, политика и цифровые технологии в культурной динамике второй половины XX века // Гуманитарная информатика. Вып. 4..
  4. Ars Electronica Linz GmbH. «About Ars Electronica» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Ars Electronica | Prix Ars Electronica». wayback.archive-it.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.