Հեփեստոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեփեստոսի տաճար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհին հունական տաճար
Ստեղծումմ.թ.ա. 5-րդ դար[1]
Երկիր Հունաստան[2]
ՔաղաքThiseio?, Colonos Agoraios? և Hephaesteion?
ԲնակավայրԱթենքի մունիցիպալիտետ
ՈճԴորիական օրդեր և Հին Հունաստանի ճարտարապետություն
ՆյութPentelic marble? և Parian marble?
Մասն էԱթենքի ագորա և Hephaesteion?
կայք
 Temple of Hephaestus in Athens Վիքիպահեստում
Հեփեստոսի տաճարը
Դորիական սյունաշար
Քանդակազարդ ճակտոն
Հոնիական ծոփոր
Տաճարի հարավային ճակատը

Հեփեստոսի տաճար կամ Հեփեստեոն (հուն՝. Ναός Ηφαίστου) - տաճար հին Աթենքում՝ աթենական ագորայի արևմտյան մասում, Ագորայոս կոլոնոս բլրի գագաթին։ Ագորայում լավագույնս պահպանված շինությունն է։ Նախկինում անվանել են նաև Թեսեոն (հուն՝. Θήσειον)՝ սխալմամբ ենթադրելով, թե Կիմոնը հենց այս տաճարում է ամփոփել Թեսևսի՝ իր կողմից տեղափոխված աճյունը[3].:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները վերջնականապես հաստատել են, որ որ այս տաճարը իսկապես Հեփեստեոնն է և ոչ թե Թեսևսի, Արեսի ու Հերակլեսի պաշտամունքի սրբավայրը, ինչպես կարծում էին նախկինում։ Տաճարը կառուցվել է դորիական ճարտարապետական օրդերի կանոններով, մեր թվականությունից առաջ 460-420 թվականներին։ Հայտնի չէ, թե ով է եղել ճարտարապետը. մասնագետները ենթադրում են, որ դա այն նույն արվեստագետն է, ով կառուցել է Սունիոն հրվանդանում գտնվող տաճարը, Արես աստծուն նվիրված տաճարը ագորայում, ինչպես նաև՝ Նեմեսիս աստվածուհու տաճարը Ռամնունտում[3]։ Տաճարն ունեցել է պրոնաոս (նախագավթի դեր կտարող կից կառույց), օպիստոդոմ (տաճարի կենտրոնական մասից՝ աղոթասրահից պատով առանձնացված ետնամաս)՝ դիստիլոսի տիպի։ Իր արտաքին տեսքով եղել է պերիպտերոս (հին հուն՝. περίπτερος՝ շրջանաթև), այսինքն՝ սյունաշարերով շրջանակված կառույց (5,88 մ բարձրությամբ 6x13 սյուներով)։ Տաճարն ինքը Պենդելիկոն սարի մարմարից է, քանդակները՝ պարոսյան մարմարից։ Երկարությունը 31,77 մետր է, լայնությունը՝ 13,72 մետր։ Դորիական սյուների երկու շարքերը՝ դասվորվելով П տառի տեսքով, տաճարի ներսում ստեղծել են երեք աղոթասրահ։ Ճանապարհորդ Պավսանիասի վկայությամբ[3][4]՝ տաճարի խորքում կանգնեցված են եղել Հեփեստոսի և արհեստների հովանավոր Աթենաս Էրգանայի (Աշխատավորուհու) բրոնզե արձանները, որոնք կերտվել են մ. թ. ա. 421-415 թվականներին, ամենայն հավանականությամբ՝ քանդակագործ Ալկամենեսի կողմից։ Արևելյան կողմի մետոպների (մետոպը ծոփորի՝ ֆրիզի մասերից է) վրա պատկերված են Հերակլեսի տասներկու սխրանքներից ինը, հարավային և հյուսիսային կողմերին՝ Թեսևսի չորս սխրանքները, ինչի պատճառով էլ ժողովուրդը տաճարը Թեսեոն է անվանել։ Ծոփորը անցնում է պրոնաոսի և օպիստոդոմի վրայով։ Պրոնաոսի ծոփորի վրա պատկերված է օլիմպիական վեց աստվածների ներկայությամբ Թեսևսի տարած հաղթանակը պալլանտիդների՝ Պալլանտոսի հիսուն որդիների նկատմամբ, ովքեր թագավորական գահի էին հավակնում Աթենքում; Իսկ օպիստոդոմի ծոփորին պատկերված է կենտավրոմաքիա՝ կենտավրոսների մարտ։ Հյուսիսային ճակտոնի քանդակները նույնպես կենտավրոմաքիա են պատկերում, իսկ արևելյան ճակտոնինը՝ Հերակլեսի համբարձումը Օլիմպոս և Աթենասի ծնունդը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կանանց քանդակների («Էֆեդրիզմոս» և «Ներեիդ» պայմանական անվանումներով) բեկորներ, որոնք ներկայումս պահվում են ագորայի թանգարանում[3]։

Պեղումների արդյունքում բացահայտվել է նաև, որ հելլենիստական դարաշրջանում տաճարի մոտ ծաղկամաններով բույսեր են դրված եղել։

Մեր թվականության 7-րդ դարում հեթանոսական այս տաճարը վերածվել է Սուրբ Գեորգի Ակամասի եկեղեցու։ 18-րդ դարում դրան կից գերեզմանատանը թաղել են Աթենքում մահացած բողոքականներին։ 1834 թվականին, երբ Հունաստանն անկախություն է նվաճել՝ ազատվելով թուրքական լծից, այս տաճարում են հանդիսավոր կերպով դիմավորել Օտտոն Առաջին թագավորին, ում կարգադրությամբ հետագայում այստեղ են տեղափոխել հնագիտական ազգային թանգարանն իր ողջ ցուցադրանյութով։ Թանգարանն այստեղ գործել է մինչև 1930-ական թվականները, երբ դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցը (ASCSA) ձեռնամուխ է եղել Աթենքի ագորայում պեղումների իրականացմանը[3]։ 1972-1975 թվականներին ASCSA-ն աշխատանքներ է տարել Հեփեստեոնի վերակազմության ու կոնսերվացման ուղղությամբ։ 1978 թվականին վերականգնվել է տաճարի տանիքը[5].:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • English garden (1795) Söderfors, Sweden
  • Dundalk Courthouse (1813), Dundalk, Ireland
  • Cruciani, C. 1998. I Modelli del Moderato. Naples.
  • Dinsmoor, W. 1941. "Observations on the Hephaisteion", Hesperia Supplements V. Baltimore.
  • Harrison, E. (1977). «Alkamenes Sculptures for the Hephaisteion». American Journal of Archaeology. 81: 137–78. doi:10.2307/503175.
  • Olsen, E. (1938). «An Interpretation of the Hephaisteion Reliefs». AJA. 42 (2): 276–87. doi:10.2307/499672.
  • Thompson, H. (1962). «The Sculptural Adornment of the Hephaisteion». AJA. 66 (3): 339–47. doi:10.2307/501469.
  • "The Temple of Hephaestus" by Leo Masuda Architectonic Research Office
  • Bruno Sauer: Das sogenannte Theseion und sein plastischer Schmuck. 1899.
  • William B. Dinsmoor: Observations on the Hephaisteion. Hesperia Supplementum Bd. 5, 1941.
  • Homer A. Thompson: The Pedimental Sculpture of the Hephaisteion. In: Hesperia. Bd. 18, 1949, S. 23 ff.
  • Semni Papaspyridi-Karusu: Alkamenes und das Hephaisteion, en: Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Athen. Bd. 69/70, 1954/55, S. 67ff.
  • Richard E. Wycherley: Literary and Epigraphical Testimonia. The Athenian Agora Bd. 3, 1957, S. 98 ff. Nr. 281–295
  • Homer A. Thompson: The Sculptural Adornment of the Hephaisteion, en: American Journal of Archeology. Bd. 66, 1962, S. 339 ff.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion I: The Metopes, en: Hesperia. d. 31, 1962, S. 210–220 Taf. 71–76.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion II: The Friezes, en: Hesperia. Bd. 31, 1962, S. 221 ff. Taf. 77–84.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion III: The Pediments, Akroteria and Cult Images, en: Hesperia. Bd. 32, 1963, 91ff. Taf. 33–35.
  • John Travlos: Bildlexikon zur Topographie des antiken Athen. 1971, S. 261 ff. Abb. 335 ff.
  • Homer A. Thompson – Richard E. Wycherley: The Agora of Athens. The History, Shape and Uses of an ancient City Center. The Athenian Agora Bd. 14, 1972, 140 ff.
  • Inscriptiones Graecae I³ 1, 1981, 456 ff. Nr. 472
  • José Dörig: La frise est de l’Héphaisteion. Zabern, Mainz 1985.
  • Haritini Kotsidou: Zum baupolitischen Hintergrund des Hephaistostempels auf der Athener Agora. In: Hephaistos. Bd 13, 1995, S. 93 ff.
  • Karl Reber: Das Hephaisteion in Athen – Ein Monument für die Demokratie, en: Jahrbuch des Deutschen Archäologischen Instituts. Bd. 113, 1998, S. 31–48.
  • Jan de Waele: Der klassische Tempel in Athen: Hephaisteion und Poseidontempel, en: Bulletin Antieke Beschaving'. Bd. 73, 1998, S. 83–94.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://odysseus.culture.gr/h/2/gh251.jsp?obj_id=6621
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Κλειώ Τσόγκα (2012). «Ναός Ηφαίστου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Павсаний. Описание Эллады. I, 14, 6
  5. Klio Tsoga (2012). «Ancient Agora of Athens. History» (անգլերեն). Ministry of Culture and Sports. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեփեստոսի տաճար» հոդվածին։