Հերոսների հրապարակ (Նովոռոսիյսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Площадь Героев
Հերոսների հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոռոսիյսկ
Նախկին անվանումներԱռևտրային հրապարակ
Մերձծովյա բուլվար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հերոսների հրապարակ (ռուս.՝ Площадь Героев), հերոս քաղաք Նովոռոսիյսկի (Ռուսաստան) կենտրոնական հուշահամալիրը։ Գտնվում է քաղաքի Կենտրոնական շրջանում, Ցեմեսկի ծովախորշի արևմտյան ափին։ Տարածքը պարագծով սահմանափակվում է Ռուբինի և Խաղաղության փողոցներով, Միչուրինի նրբանցքով և Խորհուրդների փողոցի ձախակողմյան շենքերով։

Հերոսների հրապարակը ծառուղիներով, ծաղկանոցներով և հուշահամալիրով մեծ զբոսայգի է[1][2]։ Բարեկամության ծառուղում Նովոռոսիյսկի քույր քաղաքների պատվիրակությունները տնկում են «Բարեկամության ծառ»։ Այդ ավանդույթի հիմքը 1965 թվականին դրել է անգլիական Պլիմուտ քույր քաղաքի պատվիրակությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրը դարձել է Նովոռոսիյսկի պատմության մեկնակետը։ Այստեղից է սկսել կառուցվել ու զարգանալ քաղաքը։ XIX դարի 60-ական թվականներին հրապարակը ստացել է Առևտրային անվանումը։ Մոտավորապես 1926 թվականից այն դարձել է Մերձծովյա բուլվար։ Նովոռոսիյսկում գերմանա-ֆաշիստական զորքերի ջախջախումից երկու ամիս հետո` 1943 թվականի նոյեմբերի 19-ին, քաղաքի գործադիր կոմիտեն որոշեց հավերժացնել պատերազմի հերոսների հիշատակը։ Քաղաքի լավագույն կենտրոնական հրապարակը դարձավ զոհված հերոսների հիշատակի վայր և ստացավ նրանց անունը` Հերոսների հրապարակ։

1958 թվականին հրապարակում վառվեց Հավերժական փառքի կրակը, իսկ 1960 թվականից նրա մոտ ամեն ժամ հնչում է «Նովոռոսիյսկի կուրանտներ» մեղեդին, որը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը գրել է հատուկ Նովոռոսիյսկի Հավերժական փառքի կրակի համար[3]։

Հերոսների հրապարակի և նրա շրջապատի ճարտարապետական համակառույցը ստեղծվել է 1950-ական թվականների առաջին կեսին ճարտարապետներ Վ. Ս. Դանինիի[4][5], Ս. Չեռնոբայի և այլոց նախագծերով[6]։ Հուշահալիրը վերակառուցվել է 1974 թվականին ճարտարապետներ Գ. Ն. Նաջարյանի[7], Գ. Գ. Մայոռնիկովի և այլոց նախագծով[8][9]։

Հուշարձաններ և հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսների հրապարակում գտնվում են հետևյալ հուշարձաններն ու կոթողները (նշված են դեպի ափը շարժվելու ուղղությամբ, մոտավորապես հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք).

  • «Հայրենիքի զավակներին, որոնց աճյունը հանգչում է Նովոռոսիյսկի հողում» հուշապատ  (1974)[10]
  • Նովոռոսիյսկն ազատագրած խորհրդային զինվորների-սպաների հուշակոթող (1943)[11]
  • Խորհրդային Միության հերոս Ցեզար Կունիկովի հուշարձան[12]
  • Հավերժական փառքի կրակ[13], Նովոռոսիյսկը ֆաշիստական զավթիչներից ազատագրած խորհրդային զինվորի հուշարձան (1958, ճարտարապետ Կ. Մ. Մելնիկով)[14]
  • Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Սիպյագինի հուշարձան[15]
  • Հերոս քաղաքներին նվիրված հուշասալեր[16]
  • Նովոռոսիյսկը սպիտակգվարդիականներից և զավթիչներից ազատագրելու 20-րդ տարեդարձի հուշակոթող (1940)[17]

Խորհրդային զինվորների հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային զինվորների հուշահամալիրը նվիրված է բրիգադի հրամանատար, 47-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ Խորհրդային Միության հերոս Ի. Պ. Աբրամովին (մակագրություն հուշակոթողի վրա` Հուշապատի կողմից[18]), Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի 20 սպաներին և մի սերժանտի, որոնք ընկել են քաջերի մահով 1943 թվականի սեպտեմբերին` Նովոռոսիյսկի համար մարտերում (թվարկումը հուշակոթողին արված գրության կարգով է)[19].

  • Խորհրդային Միության հերոս գնդապետ Կոզլովին Ն. Գ. 
  • Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Կադանչիկին Ս. Ն. (հուշակոթողին Ս. Պ. տառերն են)
  • [20]
  • Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Բերեմեցին Պ. Պ.[21][22]
  • Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Տիխոստուպին Ա. Մ.[23][24]
  • Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Զարեմբային Վ. Դ.[25]
  • Խորհրդային Միության հերոս մայոր Լեժենինին Ա. Ի.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Ժուկովսկուն Վ. Ա.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Սոլոգուբին Ն. Մ.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Իսաևին Պ. Ի.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Ժուկովին Վ. Ա.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Վովկին Խ. Ն.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Ջուղուրյանցին Գ. Ն.[26]
  • Խորհրդային Միության հերոս մայոր Պոպովին Ֆ. Չ.
  • Խորհրդային Միության հերոս մայոր Ցեդրիկին Ա. Դ.[27]
  • Խորհրդային Միության հերոս կապիտան Պուգաչին Ի. Պ.[28][29]
  • Խորհրդային Միության հերոս կապիտան Օգորոդնիկովին Մ. Տ.
  • Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Լունաչարսկուն Ա. Ա.[30]
  • Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Մալիին Ի. Կ.
  • Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Չեսլերին Պ. Դ.
  • Խորհրդային Միության հերոս լեյտենանտ Կոլոսովին Ի. Ա.
  • Խորհրդային Միության հերոս ավագ սերժանտ Կուչմենկոյին Գ. Տ.[31]

Բոլորի հիշատակն այստեղ հավերժացվել է 1943 թվականի նոյեմբերին[32][33]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мемориальный комплекс «Площадь Героев» в Новороссийске — фото
  2. Новороссийск. Площадь Героев. Общий вид комплекса. Лето 2013 год
  3. Советская музыка: Новороссийские куранты (просмотр текста, история песни)
  4. «Студент ИГИ, главный архитектор Новороссийска В. С. Данини (1900—1979) // Мастер'Ок, № 1(11), 2013, с. 10-15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Новороссийский форум: Данини». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Мемориальный комплекс города-героя Новороссийска». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Творец, строивший скверы // Новороссийский рабочий, 25.07.2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Память о войне в мемориалах города-героя Новороссийск
  9. Молодая гвардия: Памятники города-героя Новороссийска
  10. Новороссийск. Площадь Героев. Мемориальная стена. Общий вид. Лето 2013
  11. Новороссийск. Площадь Героев. Братская могила. Лето 2013
  12. Новороссийск.Площадь Героев. Памятник Куникову Ц. Л. Лето 2013 г.
  13. Советская историческая энциклопедия: Новороссийск
  14. Новороссийск. Аллея Героев. Осень 2012 год
  15. Новороссийск. Площадь Героев. Памятник Сипягину Н. И. Лето 2013 г.
  16. Новороссийск. Площадь Героев. Памятные плиты городов-героев. Лето 2013 г.
  17. Новороссийск. Площадь Героев. Обелиск в честь освобождения города. Лето 2013 г.
  18. Фотоведъ: Отчеты о поездках: Юг-2011 — от Тамани до Архипо-Осиповки: Новороссийск (сообщение #33978)
  19. «70-летие начала битвы за Кавказ: Новороссийский форум». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  20. Мемориал на площади Героев в Новороссийске (фото)
  21. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Беремец Порфирий Порфирьевич 1911 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  22. Победа 1945: 404 горно-стрелковый полк
  23. sergey.juckov2011: Новороссийск (фото 16 из 285), комментарий: Авксентий Маркович Тихоступ (1913—1943)
  24. «Указ Президиума ВС СССР от 18 сентября 1943 г. «О награждении орденами генералов, офицерского состава ...» (... Орденом Отечественной войны I степени ... п. 12) — газета «Красная звезда», 19 сентября 1943, № 222(5593), с. 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «Указ Президиума ВС СССР от 18 сентября 1943 г. «О награждении орденами генералов, офицерского состава ...» (... Орденом Отечественной войны I степени ... п. 7) — газета «Красная звезда», 19 сентября 1943, № 222(5593), с. 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Джугурьянц Георгий Николаевич 1917 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  27. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Цедрик Адам Данилович 1914 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  28. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Пугач Иван Петрович 1904 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  29. «Книга памяти Украины 1941—1945: Запорожская область». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  30. Луначарский А. А.
  31. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Кучменко Григорий Тихонович 1913 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Вовк Харитон Николаевич 1907 г.р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  33. «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Чеслер Петр Давидович 1918 г. р.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]