Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրված1973
Լուծարված1991

Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք, հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն նախկին Խորհրդային Միությունում։

Ստեղծվել է 1974 թվականին։ Կոչված էր պաշտպանելու «խորհրդային և արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների հեղինակային իրավունքները ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նպաստելու գիտության, գրականության և արվեստի բնագավառների գործիչների աշխատանքի իրավական բարենպաստ պայմանների ստեղծմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը այդ բնագավառներում»։

Աշխատանք է տարել նաև հայ հեղինակների ստեղծագործություններն արտասահմանում գովազդելոււ և հրատարակելու ուղղությամբ[փա՞ստ]։ Միջնորդի դեր է կատարել հեղինակային իրավունքներն արտասահման արտահանելու և արտասահմանից հեղինակային իրավունքներ ձեռք բերելու (ներմուծելու) դեպքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 238