Հարրի Թաթոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Թաթոսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1892(1892-08-15)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1976
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար

Հարրի Թաթոսյան (անգլ.՝ Harry G. Tatosian, օգոստոսի 15, 1892(1892-08-15), Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1976, ԱՄՆ), ամերիկահայ գյուտարար, որը ստեղծել է պաղպաղակի վաֆլին կոների վերածող մեքենան[1] և սննդի արդյունաբերության համար մի շարք այլ սարքեր։ Old London Foods-ի համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Թաթոսյանը ծնվել է Խարբերդից ոչ հեռու 1892 թվականին և Ամերիկա է տեղափոխվել 1909 թվականին[2]։

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելբայի տոստ (տապակած հացի բարակ կտոր) պատրաստելու մեքենա (արտոնագիր՝ US2349583A)
  • Պաղպաղակի կոն ձևավորելու և շարելու մեքենա (US1804039A)
  • Պաղպաղակի կոն գլանելու մեքենա (US1576011A)
  • Տորթեր պատրաստելու և ձև տալու մեքենա (US2321634A)
  • Մելբայի տոստ պատրաստելու եղանակ (US2349582A)
  • Տորթ թխելու երկաթե պատրաստվածք (US2029448A)
  • Տոստ պատրաստելու սարք (US2514977A)
  • Շաքարային կոներ թխելու մեքենա (US1540041A)
  • Թխելու երկաթե պատրաստվածք և ստրիպեր (US1936649A)
  • Տորթերը տեղափոխելու մեքենա (US2722178A)
  • Պաղպաղակի կոն գլանելու մեքենա (երկրորդ արտոնագիր՝ US1440851A)
  • Շաքարային կոներ պատրաստելու մեքենա (US2213727A)
  • Անվերջանալի ժապավենային ածելիով հաց կտրող սարք (US2569545A)
  • Պաղպաղակի մեքենա (US1765464A)
  • Հրուշակային կոնի ձևավորում (USD64482S)
  • Տորթեր պատրաստելու և ձևավորելու մեքենա (CA413727A)[3]

Պաղպաղակի կոն գլանելու մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաֆլու կոներ

Վաֆլու կոները մինչև 1912 թվականը գլանվել են ձեռքով․ ըստ պատմաբանների պնդման՝ Ֆրեդերիկ Բրուքմանը (անգլ.՝ Frederick Bruckman) հորինել է կոներ գլանելու մեքենան։ 1923 թվականին Հարրի Գ. Թաթոսյանին տրվել է պաղպաղակի կոներ գլանելու մեքենայի ԱՄՆ-ի արտոնագիր, իսկ 1924 թվականին՝ Կառլ Ռ. Թեյլորը (անգլ.՝ Carl R. Taylor) արտոնագիր է ստացել մի մեքենայի համար, որն աշխատում էր վաֆլի թխելու ավտոմատի հետ համատեղ և տաք վաֆլիներից կոներ էր գլորում՝ հընթացս դրանք սառեցնելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Patent Office, 1923
  2. Ararat. Том 18, 1977
  3. «Google Patents / Harry Tatosian». patents.google.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]