Նելլի Մելբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Մելբա
Բնօրինակ անունանգլ.՝ Nellie Melba
Ի ծնե անունանգլ.՝ Helen Porter Mitchell
Նաև հայտնի է որպեսNellie Melba
Ծնվել էմայիսի 19, 1861(1861-05-19)[1][2][3][…]
Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] կամ Richmond, Ավստրալիա[5]
Երկիր Ավստրալիա
Մահացել էփետրվարի 23, 1931(1931-02-23)[1][5][6][…] (69 տարեկան)
Սիդնեյ, Ավստրալիա[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և ինքնակենսագիր
Երգչաձայնlight soprano?[4]
Գործիքներվոկալ
ԿրթությունՊրեսբիտերական կանանց քոլեջ և Westonbirt School?
ԱմուսինCharles Nesbitt Frederick Armstrong?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Nellie Melba Վիքիպահեստում
Նելլի Մելբայի ձայնը

Նելլի Մելբա (անգլ.՝ Nellie Melba, ծնված որպես Հելեն Պորտեր Արմսթրոնգ (Helen Porter Armstrong), օրիորդական ազգանունը՝ Միտչել, մայիսի 19, 1861(1861-05-19)[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] և Richmond, Ավստրալիա[5] - փետրվարի 23, 1931(1931-02-23)[1][5][6][…], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալիացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։

«Մելբա» կեղծանունը վերցրել է ի պատիվ ծննդավայր Մելբուրնի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում, ավարտել է Պրեսբիտերականների քոլեջը (աղջիկների համար նախատեսված), որտեղ և բացահայտվեց նրա երաժշտական տաղանդը։ Ավելի ուշ նա սովորել է Փարիզում, Մաթիլդա Մարկեզի մոտ, ով մեծ ազդեցություն ուներ նրա վրա, և հենց նա համոզեց, որպեսզի ունենա կեղծանուն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան միջազգային ճանաչում բերեց 1887 թվականին Բարսելոնայում կայացած ելույթը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում, Ջիլդիի դերը։ Նա հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։ Իր ամենահայտնի դերերից եղել է Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամմերմուր» օպերայում, Լյուչիայի դերը։

Մահացել է սեպսիսից։

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Melodies and Memories (1925)

Ճանաչում և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու համաշխարհային փառքը եղել է անգնահատելի։ Նա Բրիտանական կայսրության Մեծ խաչ միաբանության անդամ է (1918, 1927), ընդ որում Մելբան բրիտանացի դերասանուհի Մեյ Ուիթի հետ եղել է առաջին թատերարվեստի ներկայացուցիչը, որը եղել է Բրիտանական կայսրության օրդենի անդամ։ Մելբան եղել է առաջին ավստրալուհին, որի դիմանկարը հայտնվել է լոնդոնյան «Թայմս» ամսագրի շապիկին (1927 ապրիլ)։ Նելլի Մելբան Ադելինա Պատտիի հետ եղել է առաջին երգչուհին, ում ձայնը ձայնագրվել է։ Նրանց մարմարե կիսանդրիները երգչուհիների միակ արձաններն են լոնդոնյան Քովենթ Գարդենի ճեմասրահում։ Մելբաի անունը կրում է Մելբուրնի կոնսերվատորիան, իսկ Մելբուրնի համալսարանը ունի Մելբա սրահ։ Մելբաի անունով է կոչված Կանբերայի արվարձաններից մեկը։ Երգչուհու մասին ֆիլմեր են նկարահանվել 1953 և 1987 (հեռուստասերիալ) թվականներին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ֆրանսիացի խոհարար Օգյուստ Էսկոֆեն երգչուհու համար, որը անհանգստանալով իր կոկորդի համար և վախենալով ուտել պաղպաղակ, ստեղծեց քաղցրավենիք «Մելբայի դեղձ» անունով․ դեղձի կեսը ավելացրած վանիլային պաղպաղակ և Մելբայի սոուս՝ պատրաստված թեթևակի քաղցրացրած թարմ ազնվամորուց[7]։ Մելբայի հացիկները (խրթխրթան հացի բոված կտորներ) նույնպես Էսկոֆեն կոչել է նրա պատվին[8][9]։

Երաժշտական հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ah, fors e lui, Տրավիատա, 1907
Sempre libera, Տրավիատա, 1904

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 Риман Г. Армстронг (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 53.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 314. — ISBN 978-1-85743-228-2
  7. [«Peach Melba (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին. Peach Melba (անգլ.)]
  8. Humes, James C. (1978). Speaker's Treasury of Anecdotes About the Famous. Harper and Row. էջեր 19.
  9. Great British Cookbook - Melba Toast (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Մելբա» հոդվածին։