Հարի Մուլիշ
| Հարի Մուլիշ | |
|---|---|
(գրող) |
|
| ԱԱՀ՝ | Հարի Մուլիշ |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 29, 1927 |
| Ծննդավայր՝ | Հաարլեմ |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 30, 2010 |
| Վախճանի վայր՝ | Ամստերդամ |
Հարի Մուլիշ (հոլ.՝ Harry Mulisch) (հուլիսի 29, 1927 – հոկտեմբերի 30, 2010), նիդերլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ։ Համարվում է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ երեք գրողներից մեկը (մյուսներն են Ֆրեդերիկ Հերմանսը և Խերարդ Ռեյվեն)։
Մուլիշը մեծացել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, որի հուշերը խորը կնիքն են թողնել նրա հետագա գրական ժառանգության վրա։ Նա իր հրեա մոր հետ փրկվել է համակենտրոնացման ճամբարներից շնորհիվ նրա հոր՝ գերմանացիների հետ համագործակցության։
Առավել հայտնի են նրա «Հարձակումը» (1982) և «Երկնքի հայտնագործություները» (1992) վեպերը։ Վերջինս 2007 թվականին ճանաչվել է որպես «Հոլանդերեն գրականության լավագույն նմուշ»։
«Հարձակումը» (հոլանդ.՝ De Aanslag) պատմում է պատերազմի վերջին օրերին իր ընտանիքը կորցրած մի տղայի կյանքը, որի տասնամյակների ընթացքում փորձում է պարզել իր հարազատների կորստի իրական պատճառը և գտնելիրականմեղավորներին։