Հարինգի (Լոնդոնի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարինգին Լոնդոնի քարտեզին

Հարինգին (անգլ.՝ Haringey), շրջան (բորո) Լոնդոնի հյուսիսային մասում։ Տարածքը 28,5 քառ. կմ է, իսկ բնակչությունը` 225.000 մարդ (2010 թ. տվյալներով)։ Հարինգիում է գտնվում Ալեքսանդրա պալատը: Բորոյի արևելյան մասով հոսում է Լի գետը։ Սահմանակից է Էնֆիլդին, Ուոլթեմ Ֆորեսթին, Հակնիին, Իսլինգտոնին, Քամդենին և Բարնեթին: Հռոմեական կայսրության ժամանակ միացել է Լոնդինիումին: Միջին տվյալներով բորոյում խոսում են 193 լեզվով։