Հարիեթ Մորիսոն Իրվին
Հարիեթ Մորիսոն Իրվին անգլ.՝ Harriet Abigail Morrison Irwin | |
---|---|
Ծնվել է | 1828[1] |
Ծննդավայր | Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | 1897[1] |
Վախճանի վայր | Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Harriet Morrison Irwin Վիքիպահեստում |
Հարիեթ Մորիսոն Իրվին (անգլ.՝ Harriet Irwin, ամբողջական անունը` Հարիեթ Աբիգեյլ Մորիսոն Իրվին (անգլ.՝ Harriet Abigail Morrison Irwin), 1828[1], Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - 1897[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ինքնուս ճարտարապետ, ԱՄՆ-ում ճարտարապետական նորարարությունների համար վկայագիր ստացած առաջին կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիեթ Մորիսոն Իրվինը ծնվել է 1828 թվականին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Մեկլենբուրգ շրջանում Հյուսիսային Կարոլինայի կանանց Դեվիդսոն քոլեջի առաջին նախագահի ընտանիքում։ Նրա ղեկավարությամբ Հարիեթը ստացել է նախնական ընտանեկան կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Սեյլեմի կանանց քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո այդ ժամանակաշրջանի շատ երիտասարդների նման Հարիեթը ճամփորդության է մեկնել Եվրոպա։ Ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Շառլոթ քաղաքում, որտեղ զբաղվել է տնային տնտեսությամբ։ Քանի որ նա չէր սիրում բնակարանի անկյուններում կուտակված աղբի մաքրման աշխատատար գործընթացը, այդ խնդիրը լուծելու համար Հարիեթը որոշում է փոփոխել սենյակների նախագծումը և առաջարկում է բնակարանի նոր դիզայն։ Չնայած Իրվինը ձևականորեն չուներ ճարտարապետական կրթություն, նա ինքնուրույն նախագծում և կառուցում է հեքսագոնալային բնակարան, որը չուներ սուր անկյուններ (մեղրահացի սկզբունքով)։
Իրվինը ԱՄՆ-ում առաջին կինն է, որ 1869 թվականի օգոստոսի 24-ին ստացել է ճարտարապետական նորամուծությունների վկայական։ Հետագայում նա նախագծել և կառուցել է երկու համանման շենքեր։ 1871 թվականին Հարիեթը գրում և հրատարակում է վեպ, ինչպես նաև պարբերական մամուլում հրապարակում է տարբեր թեմաներով հոդվածներ։ Հարիեթը եղել է ինը երեխաների մայր։ Մահացել է 1897 թվականին և թաղված է տեղի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը հեքսագոնալային տիպի է[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
- ↑ Sarah Allaback (2008). The first American women architects. University of Illinois Press. ISBN 978-0-252-03321-6
- ↑ Madeleine B. Stern (1994). We the women: career firsts of nineteenth-century America. University of Nebraska Press. ISBN 978-0-8032-9223-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kathy Neill Herran, They Married Confederate Officers, Warren Publishing, April 1998, ISBN 978-1-886057-24-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Մորիսոն Իրվին» հոդվածին։ |
|