Հարթլենդի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարթլենդի կամուրջ
Երկիր Կանադա
ՏեղանքՀարթլենդ, Նյու Բրանսուիկ և Սոմերվիլ, Նյու Բրանսուիկ
Տեսակծածկված կամուրջ, ճանապարհային կամուրջ, ֆերմային կամուրջ և փայտե կամուրջ
ՆյութP. menziesii, բետոն և ասֆալտ
Թռիչքների քանակ7
Հատում էՍենտ Ջոն գետ
Երկարություն391 մետր
Բացման տարեթիվ1901
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[1], նահանգային նշանակության հուշարձան[1] և տեղական պատմական վայր[1]
Քարտեզ
Քարտեզ

Հարթլենդի կամուրջ (անգլ.՝ Hartland Bridge), գտնվում է Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգի Հարթլենդ քաղաքում։ 391 մետր երկարությամբ համարվում է աշխարհի ամենաերկար ծածկված կամուրջը[2]։ Հատում է Սենտ Ջոն գետը Հարթլենդից մինչև Սոմերվիլ, Նյու Բրանսուիկ, Կանադա։ Հենքը բաղկացած է յոթ փոքրիկ Howe Truss կամուրջներից, որոնք միացել են վեց ծովապատներշներով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթլենդի կամուրջ, 1901, հուլիսի 4
Հարթլենդի ծածկված կամուրջ

Մինչև կամրջի կառուցումը Սենտ Ջոն գետն անցնելու միակ ճանապարհը լաստանավի միջոցով էր։ Կամրջի կառուցման պլաններն ու առանձնահատկությունները մտահղացել են 1898 թվականին, և կամուրջը կառուցվել է 1901 թվականին՝ Հարթլենդ Բրիջ ընկերության կողմից։ 1901 թվականի մայիսի 13-ին դոկտոր Էստեյն առաջին մարդն էր, որն անցավ կամուրջը, նախքան նախատեսված բացումը, քանի որ ստիպված էր արձագանքել արտակարգ իրավիճակների զանգին։ Աշխատողները կամրջի վրա տեղադրեցին շերտաձողեր, որպեսզի նա կարողանար քշել կամրջի վրայով։ Կամուրջը վերջապես բացվեց 1901 թվականի հուլիսի 4-ին Ջասթիս Մաքքոուանի կողմից 2000 մարդու ներկայությամբ։ Այն ֆինանսավորվել է տուրքերի հաշվին[4], մինչև 1906 թվականի մայիսի 1-ին նահանգային կառավարությունը ձեռք բերեց այն։ Ի սկզբանե կամուրջը ծածկված չէր կառուցվել։

1907 թվականի հրդեհն այրել է կամրջի որոշ կառույցներ և գրեթե ոչնչացրել վճարների գանձման տնակը[5]։

1920 թվականի ապրիլի 6-ին գետի սառույցի պատճառով փլուզվեց կամրջի երկու սյունամեջերը։ Կառույցը վերաբացվել է 1922 թվականին, վերականգնման շինարարության ավարտից հետո, որի ընթացքում կամուրջը ծածկվել է, չնայած որոշ տեղական ընդդիմության առարկություններին[6][7][8]։ Փայտե ծովապատնեշները նույնպես վերածվեցին բետոնե ծովապատնեշների։

1945 թվականին կամրջին ավելացվել է հետիոտնային անցուղի։ 1966 թվականին վանդալները փորձել են այրել կամուրջը[9]։ 1970 թվականին ծանր բեռնատարներին արգելեցին անցնել կամուրջը[10]։ 1980 թվականին կամուրջն ընդգրկվել է Կանադայի պատմական նշանակության հուշարձանների ցանկում[2], 1999 թվականին՝ Նահանգային պատմական նշանակության հուշարձանների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Canadian Register of Historic Places — 2004.
  2. 2,0 2,1 Hartland Covered Bridge National Historic Site of Canada. Canadian Register of Historic Places.
  3. Kennedy, Doris E. (2009). «Brief history». Hidden History of Hartland. էջ 221. ISBN 978-0-9813773-0-8.
  4. Press Newspaper. 1901 թ․ մայիսի 20 http://www.rootsweb.ancestry.com/~nbcarlet/newspage59.htm. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին. «The new Hartland bridge is open for traffic and there is great rejoicing on the banks of the Guimic. It is a fine structure and has received the official approval of Mr. A. R. Wetmore the government engineer. The toll keeper is James Pearson, the toll is 12 cts double, 6 cents single team, and 3 cents passenger, and $12 was taken in the first day of traffic.» {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Hartland Fire». The Carleton Sentinel. 1907 թ․ հուլիսի 19. in Kennedy, Doris E. (2009). «The Fire Monday July 15, 1907». Hidden History of Hartland. էջ 22. ISBN 978-0-9813773-0-8.
  6. The "Bridge" Town of Hartland, New Brunswick
  7. «Hartland Bridge». Atlas Obscura. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  8. Hartland Covered Bridge
  9. «Attempt to Burn Hartland Covered Bridge». The Observer. 1966 թ․ հոկտեմբերի 27.
  10. «Heavy Trucks Banned». The Ottawa Journal. 1970 թ․ ապրիլի 8. էջ 47. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին – via Newspapers.com.