Հարգարժան ջենթլմենը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարգարժան ջենթլմենը
ԵրկիրԱՄՆ
ԺանրԿինոկատակերգություն, դետեկտիվ
Թվական1992 թվական
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Լինն
ՊրոդյուսերԼեոնարդ Գոլդբերգ, Մայքլ Պեյսեր, Մարտի Կապլան
Սցենարի հեղինակՄարտի Կապլան, Ջոնաթան Ռեյնոլդս
ԴերակատարներԷդի Մերֆի, Ջո դոն Բեյքեր, Լեին Սմիթ
ՕպերատորԳաբրիել Բերիստաին
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ԿինոընկերությունHollywood Pictures
Տևողություն112 րոպե
IMDbID 0104114

Հարգարժան ջենթլմենը (անգլ.՝ The Distinguished Gentleman), 1992 թվականի ամերիկյան քաղաքական կատակերգություն, որի ռեժիսորը Ջոնաթան Լինն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայից Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն անունով մի խարդախ, թեև աղքատության մեջ չէ, այնուամենայնիվ հասկանում է, որ իր ասպարեզում մեծ գումարներ չի կարող վաստակել։ Նրան աշխատանքի են հրավիրում քաղաքի հարուստները, որոնց հետ նա կարող է ցույց տալ իր ողջ տաղանդը։ Այդ ամենի համար նա ցանկանում է ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ և այնտեղ գումար վաստակել լոբբինգի միջոցով։

Իր նպատակին հասնելու համար նա օգտվում է այն փաստից, որ նրա անվան կարճ տարբերակը՝ Ջեֆ Ջոնսոնը, համընկնում է վերջերս մահացած կոնգրեսականի անվան հետ, և անցկացնում է ընտրարշավ, հավատալով, որ մարդկանց մեծամասնությունը չեն հետաքրքրվի դրանով և պարզապես կքվեարկեն «այն անվան օգտին, որը գիտեն»։ Նա ընտրություններում հաղթում և տեղափոխվում է Վաշինգտոն, որտեղ «փողոցները ծածկված են ոսկով»։

Վաշինգտոնում նրա աշխատանքային սկզբնական շրջանը անցնում է հաջող, բայց հետո նա սկսում է տեսնել, որ ագահությունն ու կաշառակերությունը դժվարեցնում են այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ ընտրական ֆոնդի բարեփոխումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկական ընկերությունների գործունեությունը, որը քաղաքի երեխաների շրջանում առաջացնում է քաղցկեղ։

Փորձելով լուծել այդ հարցերը՝ կոնգրեսական Ջոնսոնը տեղեկանում է, որ նրան խաբել է էներգետիկայի և արդյունաբերության Կոմիտեի նախագահ Դիկ Դոջը։ Ջոնսոնը որոշում է նրա դեմ պայքարել այնպես, ինչպես ինքն էր սովոր. խաբեությամբ։ Ջոնսոնին հաջողվում է Դոջին ճանաչել որպես կաշառակեր։ Ֆիլմի վերջում պարզ է դառնում, որ Ջոնսոնը հեռացվում է Կոնգրեսից այնպես, ինչպես ընտրվել էր։ Սակայն նա արհամարհանքով հայտարարում է. «ես պատրաստվում եմ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այնուհետև կոտրում է «չորրորդ պատը» և հեռանում։

Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էդի Մերֆի Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն
Ջո Դոն Բեյկեր Օլաֆ Անդերսոն
Լեյն Սմիթ Դիկ Դոջ
Շերիլ լի Ռալֆ միսս Լորետա
Վիկտորյա Ռոուել Սելյա Կիրբի
Գրանտ Շոդ Արթուր Ռեինհարթ
Չարլզ Դաթոն Էլայջա Հոքինս

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի բյուջեն կազմել է 50 միլիոն դոլար[1]։ Ֆիլմի վաճառքը ԱՄՆ-ում ապահովել է 46666502 դոլարի շահույթ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Environmental Media Awards
    • «Լավագույն ֆիլմ» (1993)
    • «Լավագույն ռեժիսոր» (Ջոնաթան Լին, 1993)
  • Political Film Society

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]