Հասմիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Ավետիսյան
Ծնվել էհունիսի 9, 1963(1963-06-09) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1978), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Հասմիկ Վաղարշակի Ավետիսյան (հունիսի 9, 1963(1963-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1978 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, 1978-1982 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Մոսկվա
  • 1998- Կանանց հանրապետական ցուցահանդես, Երևան
  • 2001- Աշնանային երիտասարդական ցուցահանդես, Երևան
  • 2002- Անհատական ցուցահանդես, Կիև
  • 2002- «Հայկական գրաֆիկա» ցուցահանդես, Մոսկվա
  • 2003- ARTEXPO 2003, Նյու Յորք
  • 2004- Անհատական ցուցահանդես «ART 13» պատկերասրահում, Երևան
  • 2004- Ամառային ցուցահանդես «Ինքնանկար», Երևան
  • 2004- Կովկասյան արվեստ, Թբիլիսի
  • 2009- Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2013- «Անտեսված գեղեցկություն», Ժամանակակից արվեստի թանգարան[1]
  • 2014 - Երևան, ՄԱԿ-ի գրասենյակ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]