Հաջինի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջին շրջան
արաբ․՝ ناحية هجين‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Աբու Քամալի գավառ
ՎարչկենտրոնՀաջին
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)97 870
Տարածք1743,24
Ժամային գոտիUTC+2

Հաջինի շրջան, (արաբ․՝ ناحية هجين‎‎) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Աբու Քամալի գավառի 4 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Հաջին քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 97 870 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 3 գյուղեր և ավաններ՝

  • Աբու Համմամ (أبو حمام)
  • Ալ-Քաշքիա (الكشكية)
  • Ղրանիջ (غرانيج)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004