Դեյր-էլ-Զորի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյր-էլ-Զորի շրջան
արաբ․՝ ناحية دير الزور‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Դեյր-էլ-Զորի գավառ
ՎարչկենտրոնԴեյր-էլ-Զոր
Հիմնական լեզուԱրաբերեն, հայերեն
Բնակչություն (2004)239 196
Տարածք4012,31
Ժամային գոտիUTC+2

Դեյր-էլ-Զորի շրջան (արաբ․՝ ناحية دير الزور‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկը։ Միակ շրջանն է, որ գտնվում է Եփրատ գետի աջ ու ձախ ափերին միաժամանակ։

Վարչական կենտրոնն է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 239 196 բնակչություն[1]։ Ի տարբերություն Դեյր-էլ-Զորի մարզի մյուս շրջանների՝ այստեղ բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է։ Գյուղերում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 10 գյուղ և ավան՝

  • Ալ-Բաղիլիա (البغيلية)
  • Ալ-Մաաիշիա (المعيشية)
  • Ալ-Ջանինա (الجنينة)
  • Ալ-Ջաֆրա (الجفرة)
  • Ալ-Ջիաա (الجيعة)
  • Այյաշ (عياش)
  • Իդման (عضمان)
  • Մաաիզիլա (معيزيلة)
  • Շակրա (شقرة)
  • Ջաուլա ալ-Ղիր (جولة الغر)
  • Սաֆիրա Ֆուկանի (سفيرة فوقاني)
  • Քաբա Ջիբ (كبا جب)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004