Հանրահավաքներ Ռուսաստանում (մարտ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրահավաքներ Ռուսաստանում (մարտ, 2017)
Հակակառավարական բողոքի ցույց Նիժնի Նովգորոդում. մարտի 26, 2017

2017 թվականի մարտի 26-ին սկսված հանրահավաքներ Ռուսաստանում, մասսայական հակակառավարական, հակապուտինյան բողոքի միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքներում։ Հանրահավաքները սկսվել են 2017 թվականի մարտի 26-ի առավոտյան[1] Ցույցերի շարժառիթ է հանդիսացել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի իրականացված հակակոռուպցիոն հետաքննությունը («Он вам не Димон», Նա ձեզ համար Դիմոնչիկ չէ), որի շրջանակներում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին անմիջականորեն առնչվող բազմաթիվ կոռուպցիոն գործընթացներ են բացահայտվել[2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Նավալնի

2017 թվականի մարտի 2-ին Ալեքսեյ Նավալնիի հիմնած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակում է «Он вам не Димон»(ռուս.) (Նա ձեզ համար Դիմոնչիկ չէ) հետաքննական ֆիլմը, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին են պատկանում Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում գտնվող բազմաթիվ թանկարժեք հողամասեր, առանձնատներ, բնակարաններ, բարձրակարգ զբոսանավեր, խաղողի ընդարձակ այգիներ, գինեգործարաններ և այլն։

Ֆիլմի հրապարակումից հետո Ռուսաստանի իշխանությունների կողմից չհաջորդեց քաղաքական գնահատական և համապատասխան իրավական հետաքննության իրականացում, ինչին հաջորդեց 2017 թվականի մարտի 14-ին Ալեքսեյ Նավալնիի ելույթը, որով նա կոչ էր անում նույն թվականի մարտի 26-ին ՌԴ բնակավայրերում իրականացնել փողոցային բողոքի միջոցառումներ[4]։ Կոչին արձագանքեցին ռուսական շուրջ 95 քաղաքի ներկայացուցիչներ, ինչպես նաև 4 քաղաքներ այլ երկրներում (Լոնդոն, Պրահա, Բազել, Բոն[5]։

Ա.Նավալնիի կոչից հետո Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը հայտարարություն տարածեց, որ կոչ էր անում բնակչությանը չմիանալ սպասվող բողոքի միջոցառումներին, քանի որ մասնակցության դեպքում անձը կտուգանվի 20.000 ռուսական ռուբլով կամ կդատապարտվի մինչև 100 ժամ հարկադիր աշխատանքի կամ էլ ազատազրկման[6]։

Տեղական իշխանությունների հետ համաձայնություն ու խոչընդոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ա.Նավալնիի մամլո քարտուղար Կրռա Յարմիշի հայտարարության՝ բողոքի միջոցառումների անցկացումը հնարավոր է եղել համաձայնեցնել ռուսական 24 քաղաքի տեղական իշխանությունների հետ[7]։

Սակայն մնացած քաղաքներում բողոքի միջոցառումներ իրականացնել թույլտվություն Ա.Նավալնիի կողմնակիցները չստացան և համարվեցին անօրինական[5][6][8][9]։

Բողոքի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 26-ին, ի համերաշխություն Ալեքսեյ Նավալնիի կոչի, հազարավոր ռուսաստանցիներ Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում դուրս եկան փողոց մասնակցելու հակաիշխանական, հակակոռուպցիոն բողոքի միջոցառումների։ Ըստ ռուսական իրավապահ մարմինների հրապարակած տվյալների՝ ավելի քան 500 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ նաև Ալեքսեյ Նավալնին[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Навальный: более чем в 80 городах пройдут митинги против коррупции». svoboda.org.(ռուս.)
  2. Выйти с Навальным на площадь?(ռուս.)
  3. Russia protests: Opposition leader Navalny and hundreds others arrested (BBC News).(անգլ.)
  4. Раз молчат, надо выходить на митинг.(ռուս.)
  5. 5,0 5,1 Мы ждём перемен? Дмитрий Ремизов
  6. 6,0 6,1 Власти 24 городов согласовали площадки для митингов Навального.(ռուս.)
  7. В Вологде пройдет митинг против коррупции «Требуем ответа».(ռուս.)
  8. В Новосибирске организаторы митинга против коррупции через суд добились права провести свою акцию.(ռուս.)
  9. Суд вынес решение, связанное с митингом в Екатеринбурге сторонников Навального.(ռուս.)
  10. Russian police detain anti-Kremlin activist Alexei Navalny
  11. Մոսկվայում ցույցի ժամանակ ավելի քան 500 քաղաքացի է ձերբակալվել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]