Հանս Թոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Թոմա
գերմ.՝ Hans Thoma
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1839(1839-10-02)[1][2][3][…]
ԾննդավայրBernau im Schwarzwald
Մահացել էնոյեմբերի 7, 1924(1924-11-07)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԿարլսրուե[4]
ԳերեզմանHauptfriedhof Karlsruhe
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Բադենի Մեծ Դքսություն և  Վայմարյան Հանրապետություն
ԵրկերMother and Child in a Garden?, Hercules delivering Hesione? և Siesta?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ԱշխատավայրAcademy of Fine Arts, Karlsruhe?
ԱմուսինCella Thoma?[3]
Ծնողներմայր՝ Rosa Thoma?
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Hans Thoma Վիքիպահեստում

Հանս Թոմա (գերմ.՝ Hans Thoma, հոկտեմբերի 2, 1839(1839-10-02)[1][2][3][…], Bernau im Schwarzwald - նոյեմբերի 7, 1924(1924-11-07)[1][2][3][…], Կարլսրուե[4]), գերմանացի նկարիչ և գծանկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա արհեստագիտական կրթություն է ստացել վիմագրիչի մոտ, այնուհետև` ժամացույցների գծագրության վարպետի մոտ։ 1859 թվականից սովորել է Կարլսրուեի արվեստի ակադեմիայում։ Ավարտելուց հետո նա ապրել և աշխատել է Դյուսելդորֆում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Մայքում և Կարլսրեում, որտեղ 1899 թվականից եղել է Արվեստի թանգարանի տնօրեն և տեղի ակադեմիայի արվեստի պրոֆեսոր։ 1874 թվականին նա ուղևորություն է կատարում դեպի Իտալիա։ 1886 թվականին այցելում է Փարիզ։

Հ. Թոմայի ստեղծագործական ժառանգությունը հսկայական է, այն ներառում է մոտ 900 գեղանկարներ, փորագրություններ և վիմագրություններ։ Նկարչի աշխատանքները, որոնք հաճախ դիտվում են որպես «ժողովրդական գեղանկարչություն», «պարզ» և այլն, ուշադիր դիտարկմամբ բացահայտում են միանգամայն հակադիր տարրեր։ Մի կողմից նա հիանալի բնանկարիչ–ռեալիստ է։ Նա նկարել է Շվարցվալդը, Թաունուսը, Վերին Ռեյնը եւ Մայնը։ Այս կտավները տալիս են պատկերված բնույթի տեսանկյուն, որը սովորաբար ցուցադրվում է որոշակի բարձրությունից (օրինակ, բլրի գագաթից) այնպես, որ հորիզոն տանող հեռավորությունը տեսանելի լինի (Հովիտ Թաունուսում, 1890, Մյունխեն)։ Մյուս կողմից, Հ. Թոման սիրում էր իր բնապատկերներում ներմուծել հեքիաթային որոշ գծեր, օրնակներ, պատկերներ հին առասպելներից։ Այստեղ Թոմայի աշխատանքի վրա ազդում է Առնոլդ Բյոկլինի և Հանս ֆոն Մարեի ազդեցությունը, իսկ նրա իրատեսական ստեղծագործություններում, այդ թվում դիմանկարային գեղանկարչության մեջ զգացվում է բարբիզոնյան դպրոցի և Գ. Կուրբեի առանձնահատկությունները։ Թոմի ստեղծագործության երկու միտումների միջև միջանկյալ դիրք են գրավում այն  նկարները, որոնք պատկերում են հովվերգական տեսարաններ՝ պարող և երգող երեխաներից, մտածկոտ գյուղացիներից։ Այդ աշխատանքները 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին Թոմային բերել են «Երկրորդ Լյուդվիգ Ռիխտեր» անվան փառքը։ Հ. Թոմայի ստեղծագործությունների մեծ հավաքածուն պահվում է Կարլսրուեի արվեստի թանգարանում։ Իսկ 1949 թվականին Բերնաու քաղաքում բացվեց Հ. Թոմայի թանգարանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր գերմանացի հայտնի գիտնական Ավգուստ Ֆյոպլի կրտսեր դստեր հետ։

Ֆեպլի «ավագ» փեսան էր խոշոր գիտնական-աերոդինամիկ Լյուդվիգ Պրանդտլը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hans Thoma (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118622064 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Թոմա» հոդվածին։