Հաննահ Ալպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննահ Ալպեր
Դիմանկար
Ծնվել է2003
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԱլեքսանդր Մաքքենզիի ավագ դպրոց
Մասնագիտությունակտիվիստ
Կայքcallmehannah.ca
 Hannah Alper Վիքիպահեստում

Հաննահ Ալպեր (2003, Տորոնտո, Կանադա), կանադացի ակտիվիստ, բլոգեր և մոտիվացիոն խոսնակ։ Նա զբաղվում է այնպիսի հարցերով, ինչպիսիք են շրջակա միջավայրը, խուլիգանության դեմ պայքարը և սոցիալական արդարությունը[1]։ Ալպերը շրջագայել է Հյուսիսային Ամերիկայում, որպես մոտիվացնող խոսնակ և աշխատում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ինչպիսիք են Բնության համաշխարհային հիմնադրամը և Ազատություն երեխաներին կազմակերպությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը գործարկել է իր բլոգը՝ «CallMeHannah.ca»-ը, երբ նա ինը տարեկան էր[2]։ Նա եղել է պաշտոնական էկո-բլոգեր և 2013-14 թվականներին արժանացել է «Juno Awards» մրցանակների[3]։ Ալպերը եզրափակչում է հայտնվել երիտասարդական կատեգորիայում՝ (17 տարեկան և կրտսեր) «Բնության ոգեշնչում մրցանակի համար»։ Մրցույթն անց է կացվել Կանադայի բնության ազգային թանգարանում։ Նա հաղթող է ճանաչվել «Digi Awards» անվանակարգում։

Ալպերը «Huffington Post» գրողներից է[4], և նա հանդես է եկել «Ինչպես գտնել իր կայծը» թեմայով[5]։

«Անկախ նրանից, թե որքան երիտասարդ եք դուք, դուք կարող եք փոխել իրավիճակը։ Դուք կարող եք գտնել ձեր կայծը և վառել այն»[6]։

2017 թվականի նոյեմբերին Ալպերը հրատարակել է «Մոմենտուս» գիրքը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը այժմ ապրում է Օնտարիոյում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "5 Teens using Social Media for Good Deeds". Safe Smart Social. Retrieved on 2016-04-20.
  2. Kielburger, Craig and Mark. (2013-08-19)."How a 10-Year-Old Blogger Is Changing the World". Huffington Post. Retrieved on 2016-04-20.
  3. Hanes, Tracy. (2013-09-13)."What do you want to be when you grow up? An activist" The Globe and Mail. Retrieved on 2016-04-20.
  4. "Profile:Hannah Alper" Արխիվացված 2016-04-03 Wayback Machine. Me to We. Retrieved on 2016-04-20.
  5. Kalinauskas, Nadine. (2014-01-31). "Canadian activist Hannah Alper, 11, gives inspirational Tedx Talk". Yahoo!. Retrieved on 2016-04-20.
  6. Lyonnais, Sheena. (2013-09-11)."Yonge Interviews: 10-Year-Old Activist Hannah Alper". Yonge Street Media. Retrieved on 2016-04-20.
  7. Finney, Laura. «Richmond Hill teen activist, blogger Hannah Alper now an author». YorkRegion.com. Metroland Media. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.