Me to We

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Me to We
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2008
ՀիմնադիրՔրեյգ Կիլբուրգեր
ՎայրՏորոնտո, Կանադա
Կայքmetowe.com
 Me to We Վիքիպահեստում

«Me to We», առևտրային ընկերություն, որը հիմնադրվել է 2008 թվականին սոցիալական ձեռնարկատերեր Քրեյգ և Մարկ Կիլբուրգերների կողմից։ «Me to We» կազմակերպության եկամուտների կեսը բաժին է ընկնում նրանց կողմից ավելի վաղ ստեղծված «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը, որը օգնություն է ցուցաբերում զարգացող երկրների երեխաներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլբուրգեր եղբայրները որոշեցին ստեղծել նմանատիպ ընկերություն Էկվադորից վերադառնալուց հետո, որտեղ նրանք կամավոր կերպով մասնակցում էին աղքատ համայնքի համար դպրոցի կառուցման աշխատանքներին[1]։ «Me to We» կազմակերպությունը ծագել է «Leaders Today» կազմակերպությունից, որը եղբայրները հիմնադրել էին 2000 թվականին կամավոր գործուղումների կազմակերպման համար[2]։

«Me to We» կազմակերպությունը ներկայանում է որպես սոցիալապես պատասխանատու կենսակերպը խրախուսող բրենդ։ Կամավորական կազմակերպությունից բացի ընկերությունը զբաղվում է էկոլոգիապես մաքուր և զարգացող երկրների բնակիչների արտադրած ապրանքների վաճառքով, ինչպիսիք են հագուստն ու զարդերը[3]։

«Me to We» կազմակերպության վաստակած եկամուտների կեսը գնում է ընկերության զարգացմանը, մյուս կեսը՝ Կիլբուրգերների կողմից ավելի վաղ ստեղծված «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը, որը զարգացող երկրներում օգնում է երեխաներին[2]։

2008 թվականին եղբայրները հրատարակել են «Me to We: Finding Meaning in a Material World» գիրքը` կամավորականության և սոցիալապես պատասխանատու կենսակերպի վերաբերյալ իրենց տեսակետները բացատրելու համար։ Գրքի ստեղծմանը մասնակցել են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Օփրա Ուինֆրին, Ռիչարդ Գիրը և Դեսմոնդ Տուտուն[4]։ «Me to We» կազմակերպության հետ կապի մասին հայտարարած այլ հայտնի մարդկանց թվում են Նինա Դոբրևը, Քեթի Փերրին, Սելենա Գոմեսը և Դեմի Լովատոն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Our Story» (անգլերեն). Me to We. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Josh Wingrowe (2010 թ․ մարտի 19). «Marc and Craig Kielburger's do-gooding social enterprise» (անգլերեն). The Globe and Mail. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  3. «Craig Kielburger» (անգլերեն). University of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  4. Chistine Langlois. «HomeLifeCommunity The accidental activists: Craig and Marc Kielburger» (անգլերեն). Canadian Living. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  5. «Our Celebrity Ambassadors» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]