Սելենա Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելենա Գոմես
Selena Gomez 2009.jpg
Բնագիր ԱԱՀ Սելենա Մարի Գոմես
Ծնվել է` հուլիսի 22, 1992 (1992-07-22) (19 տարեկան)
Ծնվելու վայր` Գրանդ-Պրեյրի, Տեխաս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն` ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի, Երգչուհի
Ակտիվ շրջան 2003–այժմ
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Ֆենտեզի
Ընտրանի "Վեյվերլի փլեյսի կախարդները",
"Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր"
IMDb-ում էջ ID 1411125
Վեբկայք kinopoisk-ում էջ

Սելենա Մարի Գոմես (ծնվել է 1992 թվականի հուլիսի 22-ին, Գրանդ-Փրեյրիում ) Ամերիկյան դերասանուհի ու երգչուհի է: Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Վեյվերլի փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալից, որտեղ հանդես է գալիս Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել է «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող: Հետագայում նկարահանվում է նաև այլ ֆիլմերում: Գլխավոր դերում է հանդես գալիս Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին (Another Cinderella Story), «Վեյվերլի փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում: Նա խաղացել է «Ռեմոնա և Բիզաս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերում, որը նրա առաջին ելույթն էր թատերական ֆիլմում: Նրա կարիերան զարգացավ երաժշտության ասպարեզում: Սելենա Գոմեսը հիմնադիրն ու երգիչն է Selena Gomes and the Scene փոփ խմբի, որը թողարկել է RIAA/Recording Industry association of America-Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա-ի ոսկե սերտիֆիկատի արժանացած երկու ալբոմներ` Kiss and Tell և A Year Without Rain: Selena Gomez and the Scene խումբը թողարկել է նաև RIAA/Recording Industry association of America-Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա-ի կողմից Պլատին սերտիֆիկատի արժանացած երկու սինգլներ` "Naturally" և "Who Says": 2011թ.ին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1,354,000 ալբոմներ: Գոմեսը մասնակցել է «Փերի» ("Tinker Bell"), «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Վեյվերլի փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և "Shake it up" սաունդթրեքների ստեղծմանը: 2008թ.-ին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Ի բարի կամքի դեսպան:

[խմբագրել] Կենսագրություն

Սելենա Գոմեսը ծնվել է 1992թ. հուլիսի 22-ին Գրանդ-Փրեյրիում (Տեխաս նահանգ, ԱՄՆ) Մենդի Կորնետի և Ռիկարդո Գոմեսի ընտանիքում: Սելենայի հայրը լատինոամերիկացի է, իսկ մայրը իտալո-անգլիացի: Նրան կոչել են Սելենա ի պատիվ այդ ժամանակներում հայտնի երգիչ Սելենայի:

[խմբագրել] Կարիերան

Գոմեսը իր դերասանական կարիերան սկսել է 17 տարեկանից խաղալով «Բարնին և ընկերները» մանկական հեռուստաշոույում:

[խմբագրել] Հղումներ



Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով