Հայպետգյուղնախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայպետգյուղնախագիծ, պետական նախագծային ինստիտուտ Խորհրդային Հայաստանում։ Հիմնադրվել է 1967 թ-ին՝ «Հայպետշին» ինստիտուտը երկու ինստիտուտների («Հայպետգյուղնախագիծ» և «Հայպետջրնախագիծ») բաժանելով։ Մշակում էր երկրի գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի, բնակելի տների, հասարակական և կենցաղային կառույցների, գյուղական արդյունաբերական օբյեկտների, գյուղամիջյան ճանապարհների, արոտավայրերի, էլեկտրիֆիկացման նախագծեր։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի տվյալների, «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտում են նախագծվել Թալինի 54 և 24 հազար գլուխ խոզի համար, Եղվարդի 10 հազար խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված համալիրները, Բարձրաշենի, Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն), էջմիածնի, Լուսակերտի, Լենինականիի (այժմ՝ Գյումրի) թռչնաբուծական ֆաբրիկաները, կաթի արտադրության Հրազդանի համալիրը, Արամուսի ջերմոցային տնտեսությունը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201