Հայկ Մարության (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարության (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Մարության
Ծնվել էնոյեմբերի 10, 1913(1913-11-10)
Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունվարի 6, 2012(2012-01-06) (98 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Հայկ Սմբատի Մարության (նոյեմբերի 10, 1913(1913-11-10), Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 2012(2012-01-06), Մոսկվա, Ռուսաստան), փողհար, զինվորական դիրիժոր, մանկավարժ, կոմպոզիտոր։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1950), Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), դոցենտ (1968), գնդապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Մարությանը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 10-ին Շահումյանում։ 1930-1934 թվականներին սովորել է Երևանի երաժշտական ուսումնարանում (դոցենտ Գ․ Թառայանի փողի դասարան)։ 1934 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական կապելմեյստերների ամբիոն։ 1935-1937 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական ֆակուլտետում՝ Կոնստանտին Սարաջևի (դիրիժորություն), Սերգեյ Երյոմինի (փող), Սեմյոն Չերնեցկու (զինվորական նվագախմբի շարային ծառայություն) դասարանում։ Կրթությունն ավարտելուց հետո ծառայել է որպես դիրիժոր Խորհրդային բանակի տարբեր զորամասերում, 1942 թվականից՝ Իրանում խորհրդային խմբի կազմում։ 1944 թվականից եղել է Անդրկովկասյան ռազմական շրջանի շտաբի նվագախմբի պետ՝ 1948 թվականից՝ Անդրկովկասյան ռազմական շրջանի զինվորական-նվագախմբային ծառայության պետ[1]։

1965-1976 թվականներին Հայկ Մարությանը եղել է Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր Զինվորական-դիրիժորական ֆակուլտետի պետ, միաժամանակ դասավանդել է փողի դասարանում։ 1978 թվականից եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի տեղակալ, 1982 թվականից՝ վարիչ[1]։

Հայկ Մարությանը մահացել է 2012 թվականի հունվարի 6-ին Մոսկվայում։ Թաղված է Նիկոլո-Արխանգելյան գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան[1]
  • Կարմիր աստղի շքանշան[1]
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1950)[1]
  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)[1]
  • Մեդալ «Կովկասի պաշտպանության համար»[3]
  • 15 մեդալ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Смирнов Д. В., 2005, էջ 369
  2. «Скончался Заслуженный артист Армении, Заслуженный деятель искусств Грузии Гайк Сумбатович Марутян». Московская консерватория. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  3. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смирнов Д. В. Марутян Гайк Сумбатович // Московская консерватория. От истоков до наших дней. 1866—2003 / под ред. Н. А. Мироновой. — М.: «Прогресс-Традиция», 2005. — С. 369—370. — 744 с. — 1500 экз. — ISBN 5-89826-232-6