Հայկ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Աղաջանյան
Ծնվել էհունվարի 11, 1898(1898-01-11)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 22, 1972(1972-04-22)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտությունփիլիսոփա

Հայկ Սերգեյի Աղաջանյան (հունվարի 11, 1898(1898-01-11)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1972(1972-04-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Աղաջանյանը ծնվել է 1898 թվականի հունվարի 11-ին, Թիֆլիսում։ 1919 թվականին սովորել է Թիֆլիսի համալսարանում։ 1917 թվականից եղել է Թիֆլիսի, 1919 թվականից՝ Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ։ Մասնակցել է 1920 թվականի Մայիսյան խռովությանը, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ 1930 թվականին դասավանդել է Մոսկվայի և Երևանի բուհերում[2]։

Աշխատությունները վերաբերում են հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության, մարքսիստական փիլիսոփայության հարցերին։

Հայկ Աղաջանյանը մահացել է 1972 թվականի ապրիլի 22-ին, Երևանում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիր անդամ, 1917
  • Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ, 1919

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вопросы марксистско-ленинской теории в трудах Ст. Шаумяна, 1958 (Агаджанян Гайк Сергеевич).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1622
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։