Հայկական ռադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ռադիոյի կամ Երևանի ռադիոյի անեկդոտները շատ սիրված էին Խորհրդային Միությունում և նախկին Արևելյան դաշինքի կոմունիստական մյուս երկրներում սկսած 20-րդ դարի երկրորդ կեսերից։

Այս անեկդոտները հարց & պատասխան տիպի են, ենթադրաբար Հայկական ռադիոյի հարց & պատասխան շարքից։

Անեկդոտի ձևաչափը հետևյալն է՝

Հայկական ռադիոյին հարցնում են. «<...>»

Հայկական ռադիոն պատասխանում է. «<...>»

Հայկական ռադիոյի անեկդոտներ[խմբագրել]

  • Հայկական ռադիոյին հարցնում են.

«Ինչո՞ւ են կանայք այդքան աշխատում իրենց արտաքինի, այլ ոչ ինտելեկտի վրա»:

Հայկական ռադիոն պատասխանում է.

-Որովհետև կույր տղամարդիկ անհամեմատ ավելի քիչ են, քան հիմարները։

  • Հայկական ռադիոյին հարցնում են.

Տեղի կունենա՞ նոր համաշխարհային պատերազմ։

Հայկական ռադիոն պատասխանում է.

Ոչ, սակայն խաղաղության համար պայքարը այնքան թեժ կլինի, որ քարը քարի վրա չի մնա։

  • Հայկական ռադիոյին հարցնում են.

Ինչպե՞ս պատրաստել թուրքական սուրճ։

Հայկական ռադիոն պատասխանում է.

Սպանել հայկական սուրճի հատիկների խուրձ, այնուհետ հարյուր տարի ստել դրա վերաբերյալ։