Հայկական ջրհոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ջրհոր
Հայկական ջրհոր
Вірменська криниця
Հայկական ջրհորը
ԵրկիրՈւկրաինա
Քարտեզ
Քարտեզ

Հայկական ջրհոր (ուկր.՝ Вірменська криниця), ճարտարապետական հուշարձան Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում, որը կառուցվել է 1581[1] (այլ աղբյուրներով՝ 1638[2]) թվականին՝ քաղաքի հայ բնակիչների կողմից։ Գտնվում է Հին քաղաքի կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Կամենեց-Պոդոլսկ քաղաքում ըստ տարբեր աղբյուրների, բնակություն են հաստատել XI-XIII դարերում[3][2][4]։ Արդեն XVII դարում քաղաքում ապրում էր 1200 հայ ընտանիք[2]։ Նրանք հիմնականում բնակություն էին հաստատել քաղաքի հարավ-արևելյան հատվածում։ Մինչ օրս քաղաքում գոյություն ունի «Հայկական» կոչվող թաղամասը[5]։ Կազմելով Կամենեց-Պոդոլսկի բնակչության գերակշիռ մասը, հայերը մեծ դեր էին խաղում քաղաքի մշակութային, տնտեսական և ռազմական կյանքում։ 1581 (կամ 1638) թվականին, նրանք կառուցել են ջրհոր, որը բնակչության շրջանում հայտնի էր դարձել «Հայկական ջրհոր» անվանումով[1]։ Շինարարությունը իրագործվել էր հայ հարուստ վաճառական Ներսեսի հովանավորչությամբ[2][6]։ Սակայն ջրհորի ջուրը խմելու համար պիտանի չէր, քանի որ պարունակում էր մեծ քանակությամբ աղեր, ուստի գործածվում էր այլ կարիքների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ջրհորը խիստ վնասվել էր։ Վերանորոգվել է 1956 թվականին, իսկ 1960 թվականից ծառայել որպես պահեստ[2]։ Այն պահպանվում է պետության կողմից՝ որպես հնության հուշարձան[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ջրհորն իրենից ներկայացնում է ոչ բարձր, բարոկկո ոճի ութանկյուն աշտարակ, որում առկա է հոծ ապառաժի մեջ փորված, 5 մ լայնությամբ և 30 մետրից ավելի խորություն ունեցող ջրհոր[1]։ Ջրհորի վրա կառուցված աշտարակի չափսերը կազմում են 12x12 մ։ Շինության բարձրությունը 14 մ է, իսկ պատերինը՝ 8 մ։ Աշտարակի արտաքին պատերից դուրս են ելնում քառանկյուն ու հարթ որմնասյուներ, որոնք գետնախարիսխի մոտ հենվում են հիմքին։ Շինության արևելյան կողմում գտնվում է մուտքի դուռը, իսկ հարավային, հյուսիսային և արևմտյան պատերին, մարդու հասակից քիչ ավելի բարձրության վրա, առկա են 1 մ տրամաչափ ունեցող շրջանաձև պատուհաններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Вартан Григорян (1980). «Глава I. Подольская земля и возникшие там древшейшие армянские колонии. // Каменец-Подольский». История армянских колоний Украины и Польши (армяне в Подолии). АН Армянской ССР. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 233-243. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Е.В. Мазурик (1982). «Армянский госпиталь XVII века в Каменце-Подольском» (PDF). Историко-филологический журнал № 2. стр. 225. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.

    В Каменце-Подольском армяне впервые поселились в XI веке. В XII—XIV вв., в результате опустошительных набегов персов и турок на Армению, большие группы армян нашли кров в Каменце.

  4. И.С.Винокур, H.М.Хотюн / Камьянець-Подильськый дерзhавный исторыко-архитектурный заповиднык / Изд. "Каменяр,", 1981г; стр.84 - Всего страниц: 95
  5. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
  6. Дж. О. Галустян (1975). «Из истории строительной деятельности в армянских поселениях Польши» (PDF). Историко-филологический журнал № 3. pp. 135-148. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.