Հայկական երանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական երանգ
Երկիր Ռուսաստան

Հայաստանի տարածաշրջանների մշակույթի «Հայկական երանգ» ամենամյա փառատոն (ռուս.՝ Ежегодный фестиваль культуры регионов Армении «Армянский колорит»), ամենամյա մշակութային փառատոն, որն անցկացվում է Մոսկվայում[1][2][3]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի կազմակերպիչներն իրենց նպատակն են համարում լայն հասարակությանը ծանոթացնել Հայաստանի տարածաշրջանների երիտասարդության ստեղծագործությանը՝ տաղանդավոր երեխաներին հնարավորություն տալով իրացնել իրենց ստեղծագործական ունակությունները[1]։ Նախագծի նպատակն է Հայաստանի տարածաշրջանների մշակույթի ժողովրդականացումը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածաշրջանների մշակույթի փառատոնի առաջին գալահամերգը («Տաղանդավոր Շամշադին», ռուս.՝ «Талантливый Шамшадин») տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 23-ին Մոսկվայում և նվիրված է եղել Հայաստանի Տավուշի մարզի Շամշադինի շրջանի մշակույթին։ Փառատոնի կազմակերպիչները մասնակիցներին ընտրել են Շամշադինի բնակիչներից (14-25 տարեկան)։ Նախընտրական փուլի արդյունքում, գալահամերգի ժամանակ, ելույթ ունենալու թույլտվություն է ստացել 21 անձ, որոնք ելույթ են ունեցել խորեոգրաֆիա, վոկալ, գեղարվեստական խոսք, գործիքային ժանր անվանակարգերում։ Դրանից բացի փառատոնի ընթացքում ներկայացվել են քանդակագործների, նկարիչների ու լուսանկարիչների աշխատանքներ[1][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 В Москве стартует ежегодный фестиваль «Армянский колорит»
  2. «Армянский колорит» будет представлен в Москве
  3. 3,0 3,1 Хачатрян: фестиваль «Армянский колорит» в Москве станет традиционным
  4. «Фестиваль «Армянский колорит» на сайте Ассоциации армянской молодёжи Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]